480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանն աջակցում է «Արևելյան գործընկերության» խորհրդարանական ձևաչափում Մինսկի լիարժեք մասնակցությանը. հանձնաժողովի ղեկավար
17:23
28 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմն աջակցում է ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի խորհրդարանական ձևաչափում Բելառուսի լիարժեք մասնակցությանը, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով՝ «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողովի (Եվրոնեստ) աշխատանքի մեկնարկն անընդհատ հետաձգվում է տարբեր խնդիրների պատճառով, որոնցից գլխավորը Բելառուսի մասնակցության հարցն է, քանի որ Եվրախորհրդարանը չի ճանաչում Բելառուսի խորհրդարանի լեգիտիմությունը:

«Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է և բազմիցս հնչեցվել է: Մասնավորապես, Երևանն աջակցում է խորհրդարանական ձևաչափում Բելառուսի լիարժեք մասնակցությանը, քանի որ հենց դա է ամրագրված «Արևելյան գործընկերության» հիմնական բանաձևում», - ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց, որ ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ակտիվ բանակցություններ է վարում ԵՄ տարբեր պատվիրակությունների և պաշտոնյաների հետ, որպեսզի Եվրոնեստի աշխատանքները սկսվեն գոնե հունվարի վերջից:

Euronest-ը միջխորհրդարանական վեհաժողով է, որը ստեղծվել է «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում: Այն միջխորհրդանական ժողով է, որում ընդգրկված են Եվրախորհրդարանի և ծրագրում ներառված երկրների օրենսդրական մարմինների ներկայացուցիչները: Նախատեսվում էր, որ Եվրոնեստը կսկսեր իր աշխատանքը 2010 թ.-ի աշնանը:

««Արևելյան գործընկերության» ծրագրի խորհրդարանական ձևաչափի շրջանակներում նախատեսված աշխատանքը շատ կարևոր է՝ նրա հիմնարար սկզբունքներն առաջ տանելու համար», - ասաց Զոհրաբյանը:

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է՝ հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է հետխորհրդային երկրների և ԵՄ-ի միջև հարաբերությունների բարելավմանը։ «Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան երկրներին՝ Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Բելառուսին։ Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին կհատկացնի 600 միլիոն եվրո 2009-2013 թթ.-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։