483.55
-0.56
568.22
-2.21
8.18
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը իր ցավակցություններն է հայտնել դերասան Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ
16:50
28 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Կիմ Երիցյանը մահացել է դեկտեմբերի 26-ին՝ 80 տարեկան հասակում։

«Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության և բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում»,- մամուլի ծառայությունից մեջբերեցին նախագահի հեռագիրը։

Ինչպես նշվում է նախագահի հեռագրում, Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, ստեղծեց վառ դերակատարումներով հագեցած մի կենսագրություն, որտեղ միահյուսված էին կա­տա­կերգական, ֆարսային և դրամատիկական կերպավորումները` լի տաղան­դա­վոր արվեստագետի ինքնատիպ մեկնաբանություններով:

Նախագահը նշել է, որ հայ մշակույթի երախտավորների աստղաբույլում միշտ էլ սիրով ու գնահատանքով է շրջապատված եղել մեծ դերասանը, որի վկայությունն են նրա վայելած համաժողովրդական սերն ու գնահատանքը:

«Սիրված դերասանի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ»,- ասվում է հեռագրում։

Թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում դեկտեմբերի 29-ին:

Երիցյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Երևանում, հետևյալ հասցեում՝ Վարդանանց 2-րդ նրբանցք, բն. 6։ Երիցյանի հետ հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 29-ի կեսօրին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

Կիմ Երիցյանը ծնվել է 1930 թվականին Թբիլիսիում։ 1951 թ.-ից ապրել է Երևանում: 1955-1973 թթ. որպես դերասան աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում` ապրելով ստեղծագործական մեծ առաջընթաց, անձնավորելով բազմաթիվ ուշագրավ և գլխավոր դերեր: Այս թատրոնում տաղանդավոր արտիստին համընդհանուր ճանաչում բերեց Պըլը Պուղու դերը Ա. Բարսեղյանի «Պըլը Պուղի» հերոսական կատակերգությունում, որը Կիմ Երիցյանը խաղացել է 350-ից ավելի անգամ լեփ-լեցուն դահլիճներում:

1973-2006 թթ. աշխատել է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ և էլ ավելի բացահայտվեց Կ. Երիցյանի ինքնատիպ տաղանդը: Նրա խաղաոճին բնորոշ է ողբերգականի և կատակերգականի միասնությունը: Երիցյանը տպավորիչ գունեղությամբ կերտել է բազմաթիվ կերպարներ հայ և համաշխարհային կերպարներից, որոնք դերասանական արվեստի ակնառու նվաճումներ են. Ագրիպաս աղա, Գնդապետ, Թովմաս, Սերգեյ Կարպիչ, Մաշու, Ալդոմիրցի և այլն;

Կ. Երիցյանը նկարահանվել է հայկական կինեմատոգրաֆիայի բազմաթիվ ֆիլմերում` «Նվագախմբի տղաները», «Շրթներկ N 4», «Սուտլիկ որսկանը», «Քաոս», «Հող և ոսկի» և այլն: Կիմ Երիցյանը բազմաթիվ դերեր է խաղացել նաև հեռուստաթատրոնում:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր դեր, արժանացել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին և անկեղծ համակրանքին:

Հայ թատրոնին մատուցած ակնառու ծառայությունների համար Կիմ Երիցյանը 2009 թ. շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում: Վերջերս մեծ շուքով նշվեց սիրված արտիստի ծննդյան 80-ամյա հոբելյանը. հոբելյարը պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: