480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիրը» մոտ ժամանակներս կկողմնորոշվի ՀՀ գյուղատնտեսության նոր նախարարի թեկնածուի հարցում. պատգամավոր
16:00
28 Դեկտեմբերի 2010

ՀՀ գյուղատնտեսության նոր նախարարի թեկնածության հարցը քննարկման փուլում է և կորոշվի մոտ ժամանակներս, երեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որին կոալիցիոն պայմանագրի համաձայն՝ ամրագրված է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, հետ է կանչել գերատեսչության ղեկավար Գերասիմ Ալավեդրյանին զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվել է կիրակի կուսակցության Քաղաքական խորհրդի նիստի ժամանակ։

«Ամեն դեպքում, նոր տարին մենք կսկսենք նոր նախարարի հետ», - ասաց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է Ալավերդյանին մեկ այլ պաշտոնին նշանակելու հնարավորությանը, ապա պատգամավորի խոսքերով՝ նման հնարավորությունը կքննարկվի առաջիկայում, սակայն ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսների ընթացքում նախկին նախարարը կզբաղվի կուսակցական աշխատանքով:

Միաժամանակ Հարությունյանը նշեց, որ գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանի հրաժարականը, ըստ կուսակցության առաջնորդի կողմից ներկայացված պաշտոնական վարկածի, պայմանավորված է քաղաքական որոշմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։