480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կոչ է արել լրագրողներին լինել անաչառ և ազնիվ
15:36
28 Դեկտեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին լինել անաչառ և ազնիվ:

«Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Տարին նաև առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն էին», - ասել է ՀՀ նախագահը Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ լրագրողների համար երեքշաբթի կազմակերպված ընդունելության ժամանակ:

Նրա խոսքերով՝ շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը և չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար:

Սարգսյանը մաղթել է, որ գալիք տարում էլ հայ լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որևէ հասարակայնորեն կարևոր ասելիք բարձրաձայնելու համար:

«Դա ես դիտում եմ ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հասարակության հասունության չափանիշ:Մեկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապես տրամադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է լրագրողների ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը:

«Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողությունը, ձեր ինքնակազմակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լուծումներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար», - նշել է նախագահը:

«Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչու չէ, համագործակցության ջատագովը», - ավելացրել է նա:

Նրա խոսքերով՝ կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնարավորությունը:

Այս կապակցությամբ ՀՀ նախագահը հորդորել է մամուլի ներկայացուցիչներին մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել անաչառ և համակողմանի:

«Ներկա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպերատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկյունից», - ասել է նախագահը:

 

Նա շնորհավորել է հայկական ԶԼՄ-ների բոլոր աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար:

 

«Համոզված եմ, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի: Թող նոր տարին հաջողություն բերի ձեր գործերին և ձեռնարկումներին, խաղաղություն ու երջանկություն` ձեր ընտանիքներին», - ասել է նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: