480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Քրեական գործ է հարուցվել ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության ղեկավարի հանդեպ
15:24
27 Դեկտեմբերի 2010

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Ալվարո Անտոնյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  Ա. Ատոնյանը, ով աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես գործակալության պետ, և հանդիսանում է «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն, Ֆրանսիայի  Հանրապետության ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության եւ վերլուծության դեպարտամենտի ներկայացուցիչ Բ. Ֆեյների հետ 2008թ. հուլիսի 10-ին կնքել է փոխըմբռնման հուշագիր:

Համաձայն այդ հուշագրի և ի լրումն դրա հետագայում կազմված արձանագրությունների՝  նախատեսվել է  Վայոց Ձորի մարզում երկկողմանի ֆինանսավորմամբ կառուցել նորագույն սեյսմիկ կայանների ցանց:

Սեյսմիկ կայանների վերոնշյալ ցանցը կառուցելու համար ֆրանսիական կողմի ներկայացուցիչները, հակառակ սկզբնական պայմանավորվածության,  ստանձնել են ծրագրի լրիվ ֆինանսավորումը  եւ 2009թ. օգոստոսի 27-ին աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ գումարի մի մասը՝ 37 466 800 ՀՀ դրամին համարժեք 70 000 եվրոն, փոխանցել են Ա. Անտոնյանի ղեկավարած  «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվեհամարին:

Նախաքննության տվյալներով Ա. Անտոնյանը, օգտագործելով բանակցային կողմ հանդես գալու իր լիազորությունը, հիշյալ գումարն ստացել եւ մուտք է արել նույն կազմակերպության դրամարկղ:

Այնուհետեւ որպես կազմակերպության ղեկավար՝ տարբեր ֆիզիկական անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու, նախատեսված կայանների շինարարության մեջ նրանց ներգրավելու, ինչպես նաեւ  շինարարական նյութեր ձեռք բերելու եղանակով 2009թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում, ինչպես նաեւ նույն մարզի Զեդեա համայնքում  գտնվող «Վայք գրուպ» ՓԲ ընկերությանը պատկանող  տարածքներում կառուցել եւ շահագործման է հանձնել սեյսմիկ 6 կայաններից բաղկացած ցանց:

Սակայն օգտվելով շինարարական աշխատանքների վրա ծախսած դրամական միջոցների  նկատմամբ ֆինանսական եւ սեյսմիկ ծառայության ազգային մարմնի պատշաճ հսկողության բացակայությունից՝ յուրացրել է ծրագրի ամբողջական իրացման համար իրեն վստահված 3 324 387 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն  ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։