478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիրը» հետ է կանչել ՀՀ գյուղատնտեսության նախարարին
14:59
27 Դեկտեմբերի 2010

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որին կոալիցիոն պայմանագրի համաձայն՝ ամրագրված է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, հետ է կանչել գերատեսչության ղեկավար Գերասիմ Ալավեդրյանին զբաղեցրած պաշտոնից, հայտնեց «Օրինաց երկիրի» առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Այդ մասին որոշումն ընդունվել է նախօրեին կուսակցության Քաղաքական խորհրդի նիստի ժամանակ։

«Գյուղատնտեսության անկումը հիմնականում պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամով և անբարենպաստ կլիմայական պայմաններով, բայց մենք քաղաքական որոշում ենք ընդունել հետ կանչել նախարարին»,- երկուշաբթի լրագրողներին հայտնեց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ տվյալ որոշումը կայացվել է ՀՀ նախագահի հետ խորհրդակցելուց հետո։

Բաղդասարյանը հայտնեց, որ մի քանի թեկնածու կա նախարարի պաշտոնի համար, բայց չի հրապարակել նրանց անունները՝ նշելով, որ գերատեսչության նոր ղեկավարի թեկնածությունը կորոշվի 2011թ.-ի սկզբին։
 
Գյուղատնտեսության նախարարի հրաժարականի մասին խոսակցություններն արդեն վաղուց էին շրջանառվում հայկական մամուլում, բայց ինքը՝ նախարարը դեկտեմբերի 24-ին լրագրողներին ասաց, որ իր շոիտափույթ հրաժարականի վերաբերյալ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Օրինաց Երկիր» կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության հետ մտնում են երկրի իշխող կոալիցիայի մեջ, որը ձևավորվել է 2008թ.- նախագահական ընտրություններից հետո։ Կուսակցություններն իրավունք ունեն առաջադրել և հետ կանչել նախարարներին սեփական հայեցողությամբ։ Ներկա կառավարությունում «Օրինաց Երկիր» կուսակցությանը երեք նախարարական պորտֆել է ամրագրած՝ տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: