486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չի հանվի միջազգային օրակարգից. փորձագետ
14:48
27 Դեկտեմբերի 2010

Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չի հանվի միջազգային օրակարգից, քանի որ այդ գործընթացն ունի իր սեփական տրամաբանությունը, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

«Թուրքիային հիմա կարելի է կոչել «Եվրասիայի անդաստիարակ երեխա», որի «դաստիարակման» համար երբեմն «մտրակներ են» կիրառվում: Նման մտրակներից մեկը, և մենք պետք է դա ընդունենք, Հայոց ցեղասպանությունն է: Այն միշտ օգտագործվելու է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար», - երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դեմոյանը:

Փորձագետը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կախված է ոչ այնքան հայկական կողմի նախաձեռնողականությունից և հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեությունից, որքան կոնկրետ պետությունների շահերից:

«Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը բազմիցս ներառվել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում, և բանաձևին կողմ քվեարկած բազմաթիվ կոնգրեսականներ հաճախ նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Եվ այդ բանաձևերի հաջողությունը մեծ մասամբ չէ, որ կախված է լոբբիստական կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունից: Հավատացեք, եթե ԱՄՆ-ին հարկավոր լինի, ապա նրանք շատ արագ այդ հարցը կներառեն օրակարգ և շատ արագ կընդունեն», - ասաց Դեմոյանը:

Նա ընդգծեց, որ 2010 թ.-ին Շվեդիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդ որում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ամենաթեժ պահին, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ճանաչման գործընթացը զարգանում է սեփական տրամաբանությամբ:

«Մեր թանգարան-ինստիտուտի նպատակն է ցուցահանդեսների, կոնֆերանսների, դասախոսությունների միջոցով գրագետ և մանրամասն ծանոթացնել համաշխարհային հանրությանը Ցեղասպանության պատմության հետ: Նպատակն այն է, որ այս կամ այն պետության կողմից Ցեղասպանության ճանաչումը պատճառաբանված լինի ոչ միայն քաղաքական շահերով, այլև փաստի խորը գիտակցմամբ», - ավելացրեց թանգարան-ինստիտուտի տնօրենը:

XIX դարի վերջին և XX դսրի սկզբին հայ ժողովուրդը պարբերաբար ջարդի և տեղահանության է ենթարկվել Օսմանյան Թուրքիայի կողմից, որոնց զոհ է գնացել 1,5 միլիոն հայ:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: 1965 թ.-ին դա առաջին անգամ արեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։