480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բժիշկները խորհուրդ են տալիս Ամանորին չչարաշահել ալկոհոլը
14:35
27 Դեկտեմբերի 2010

Ամանորյա տոներին խումհարի դեմ պայքարում կօգնեն սուրճը, լիմոնը և մեծ քանակությամբ հեղուկը, բայց ոչ սպիրտային խմիչքները, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սննդի և սննդամթերքի անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը։

«Ես խորհուրդ եմ տալիս չչարաշահել սպիրտային խմիչքները... Իսկ օրգանիզմից ալկոհոլը կարող են դուրս բերել սուրճը, լիմոնը, մեծ քանակությամբ հեղուկը»,- ասաց Հունանյանը։

Սննդամթերքի անվտանգության մասին խոսելիս նա նշեց տոնական ուտեստների ժամկետի պահպանման անհրաժեշտությունը։

Ըստ նրա՝ մասնավորապես հայկական տոնական սեղանի համար ավանդական խոզի բուդն անհրաժեշտ է պահել երեք օրից ոչ ավել, իսկ ամեն անգամ սեղանին մատուցելուց առաջ այն անհրաժեշտ է նախապես տաքացնել։

Միաժամանակ, ըստ Հունանյանի՝ այդ ուտեստը խորհուրդ չի տրվում թողնել սեղանին վեց ժամից ավելի։

Ինչ վերաբերում է տոնական աղցաններին, ապա դրանց պահպանման ժամկետը չպետք է գերազացի 24 ժամը։ Միաժամանակ աղցանները պետք է մայոնեզով և թթվասերով լրացնել անմիջականորեն մատուցելուց առաջ, քանի որ լրացման այդ տեսակները տարբեր միկրոբների տարածման համար բարենպաստ միջոց են, որոնք թունավորում են առաջացնում։ Ինչ վերաբերում է կրեմով թխվածքներին, ապա դրանց պահպանման ժամկետը պետք է 24-72 ժամ կազմի։

Նա նաև ընդգծեց սնկի և գինու անհամապատասխանությունը։ Ընդհանուր առմամբ, ըստ Հունանյանի՝ սնկի թունավորումը Հայաստանում բավական հաճախ է հանդիպում։ Միայն այս տարի երկրում 18 նման դեպք է գրանցվել, որի արդյունքում 32 մարդ է տուժել, իսկ չորսը զոհվել են։

Փորձագետը խորհուրդ է տվել նաև զերծ մնալ պատահական վայրերից սննդամթերք գնելուց՝ նշելով, որ խանութներում սննդամթերքը հատուկ մշակման է ենթարկվում և ստուգվում է մասնագետների կողմից։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։