484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացը սպառել է իրեն. փորձագետ
14:09
27 Դեկտեմբերի 2010

Հայ-թուրքական արձանագրությունները սպառել է իրենց, և հարաբերությունների կարգավորման գործընթացը կարելի է ավարտված համարել, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։

Երևանի կողմից նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ներկայումս սառեցված է՝ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները վավերացնելու ցանկության բացակայության պատճառով։

«Եթե նույնիսկ երբևէ սկսվի միջպետական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը, ապա սեղանին պետք է նոր փաստաթուղթ դրվի։ Սակայն գործընթացի վերսկսման համար նախադրյալներ այժմ չկան»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Դեմոյանը։

Ըստ նրա՝ գործընթացի սկզբից Թուրքիան ձգտում էր լրացուցիչ դիվիդենտներ ստանալ, և այն բանից հետո, երբ Անկարային պարզ դարձավ, որ ցանկալի բոնուսները հասանելի չեն, նա հրաժարվեց վավերացնել արձանագրությունները։

«Թուրքիան ինչ-որ առաջընթացներ էր ակնկալում ղարաբաղյան հարցում՝ ի օգուտ Ադրբեջանի, սակայն Երևանը հստակ հասկացրեց, որ չի պատրաստվում իրար հետ կապել այդ երկու հարցերը։ Բացի այդ, Թուրքիան ձգտում էր արձանագրություններով նախատեսված միջպետական ենթահանձնաժողովը որպես «պատմաբանների հանձնաժողով» ներկայացնել, որը կզբաղվի Ցեղասպանության հարցերով։ Այդ նպատակը նույնպես անհասանելի մնաց»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: