483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
2012 թ.-ին Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելը 2010 թ.-ի մշակույթի ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է. նախարար
11:39
27 Դեկտեմբերի 2010

2010 թ.-ին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը անցնող 2010 թվականի հայկական մշակութային ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է, ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Երևանը 2010 թ.-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին արժանացնելու մասին որոշումը ընդունվել է 2010 թ.-ի հուլիսին ընտրական հանձնաժողովի կողմից, որի կազմում ներառված էին գրքի աշխարհի երեք հիմնական միջազգային մասնագիտական ասոցիացիաների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները:

Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել Մադրիդրը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուլբյանան (2010) և Բուենոս Այրեսը (2011):

«Անկասկած, կարևորագույն ձեռբքբերումներից մեկը ես համարում եմ այն, որ մենք Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու մասին մրցութային փաթեթով անցանք ընտրական բարդ գործընթացի միջով: Անցնելով մրցույթը՝ մենք կարողացանք արժանանալ այս պատվավոր տիտղոսին, ինչը արդյունք է ոչ միայն մեր կողմից անցյալում անցկացված աշխատանքի, այլև մի շարք պարտավորեցնող գործողությունների, որոնք մենք պետք է ապագայում կատարենք», - շաբաթ օրը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պողոսյանը:

Այս կապակցությամբ ընդգծվել է Երևանում 2010 թ.-ին «Գրքի արվեստ» հանրապետական երրորդ մրցանակաբաշխության անցկացումը, ինչը լավ հիմք դարձավ ինչպես Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու, այնպես էլ հայկական գրատպության 500-ամյակը տոնելու համար:

Հայաստանը 2012 թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի հրատարակման 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակեց առաջին հայկական «Ուրբաթագիրքը»:: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի շրջանում: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ:

Ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն և գրքի գործի ոլորտի երեք միջազգային մասնագիտական կազմակերպություններ՝ «Հրատարակիչների միջազգային կազմակերպությունը», Գրավաճառների միջազգային ֆեդերացիան և Գրադարանային ասոցիացիաների և հաստատությունների միջազգային ֆեդերացիան, մեկ տարով ընտրում են Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ տարին մեկնարկում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը (ապրիլի 23-ին) և ավարտվում է հաջորդ տարի նույն օրը:

Այս իրադարձությունը գրահրատարակիչական մասնագիությունների միջև համագործակցության և գիրքն ու ընթերցանությունը հանրաճանաչ դարձնելու գործին աջակցելու քաղաքների ցանկության վառ դրսևորումն է:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։