486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հասմիկ Պողոսյանը ձեռնպահ է մնացել գնահատել իր գործունեությունը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում
10:51
27 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ձեռնպահ է մնացել գնահատել իր գործունեությունը՝ պատասխանելով Հայաստանի կառավարությունում այս տարի կադրային փոփոխությունների հետ կապված վերջին շրջանում շրջանառվող խոսակցությունների մասին լրագրողների հարցին:

«Ես երբեք չեմ սիրում գնահատել այն, թե ինչպիսի կին եմ, մայր, նախարար, պաշտոնյա և այլն: Թող ինձ որպես պաշտոնյայի գնահատեն այն մարդիկ, ովքեր պետք է դա անեն: Ես երբեք ինձ չեմ գնահատում, այսպիսին է իմ սկզբունքը», - շաբաթ օրը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պողոսյանը:

Նախարարը նշել է, որ օրվա վերջում գնահատում է իր աշխատանքը միայն ինքն իր հետ:

«Ինչ վերաբերում է հրաժարականին, մենք բոլորս առավոտյան արթնանում ենք տարբեր մտքերով: Ինչ-որ մեկը ցանկանում է, որ այսպես լինի, ինչ-որ մեկը՝ այլ կերպ, իսկ ոմանք էլ ցանկանում են իմ հրաժարականը: Ես խնդիրներ չունեմ, ես աշխատում եմ: Ամեն առավոտ գալիս եմ աշխատանքի և կատարում իմ պարտականությունները, և նման որոշումներ ես չեմ ընդունում», - ասել է Պողոսյանը:

Նա նշել է, որ կաջակցի հանրապետությունում մշակույթի ոլորտի զարգացմանն անկախ այն բանից, թե կլինի մշակույթի նախարար, թե ոչ:

«Ես հավատարիմ եմ այն մշակույթին, որը մարմնավորում եմ», - ավելացրել է նախարարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով հանրապետության կառավարությունում կադրային փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ներսես Երիցյանին, իսկ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Միաժամանակ Երիցյանը նշանակվել է ՀՀ ԿԲ փոխնախագահի պաշտոնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: