480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Գալիք տարին պետք է հայկական տնտեսության ամբողջական վերականգնման տարի լինի. նախագահ
19:25
24 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գալիք տարին պետք է հայկական տնտեսության ամբողջական վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացիայի միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր և ստեղծագործական քայլերի  տարի լինի, գալիք տոների կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«2010 թվականը առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ»,- ասել է պետության ղեկավարը։

Ըստ նախագահի, ընդհանուր վտանգի պահին Հայաստանին հաջողվել է միասնաբար դիմագրավել դժվարությունները:

«Ճգնաժամն անասելի մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը՝ առաջին հերթին արտահայտվելով տնտեսական աճի ու զբաղվածության ցուցանիշների կտրուկ անկմամբ: Գործազրկության խիստ բարձր մակարդակն իսկական չարիք դարձավ երկրների և կառավարությունների համար: Չնայած ճգնաժամից դուրս գալու և հաստատուն վերականգնման փուլն արդեն իսկ սկսվել է` համաշխարհային տնտեսության հետճգնաժամային մոդելն իրականում դեռ ամբողջովին հստակ չէ»,- հայտնեց նա։

Նախագահը նշեց, որ ճգնաժամը մեզ ստիպեց լինել ավելի զգուշավոր, բայց և ավելի համարձակ: Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազօրյա հացի մասին մտածելուն զուգահեռ մշակել և ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը: Ստիպեց նորովի արժևորել հին՝ վստահելի գործընկերներին ու ակտիվորեն փնտրել նորերին: Ստիպեց ամեն օր կռիվ տալ հայրենական բիզնեսը կործանումից փրկելու համար, միևնույն ժամանակ լարել բոլոր մկանները՝ բյուջետային աշխատավարձերի ու կենսաթոշակների ուշացում կամ կրճատում թույլ չտալու համար: Ստիպեց դիմակայել տնտեսական ձմռանը, բայց ոչ մի օր չդադարել գարնանային աշխատանքների ծրագրեր կազմել:

«Ճգնաժամի հետևանքները վերջնականապես հաղթահարելու ենք ավելի ամրացած՝ այն ըմբռնումով զինված, որ Հայաստանի տնտեսությունը, որպես ամբողջություն և որպես մասերի համախումբ, լուրջ վերափոխումներ պիտի ապրի: Ճգնաժամի ավերիչ ալիքը հետևում թողնելով՝ կարող ենք վստահաբար փաստել, որ տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձևավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն և կայուն ֆինանսատնտեսական համակարգ»,- հայտնեց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։