480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ սահմանապահների կողմից պահպանվող Հայաստանի սահմանին իրավիճակը կայուն է. ՌԴ գեներալ
15:09
24 Դեկտեմբերի 2010

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը ռուս սահմանապահների կողմից պահպանվող Հայաստանի պետական սահմանի տեղամասի դրությունը գնահատում է կայուն և աշխատանքային։

«Մենք բազմաթիվ ջանքեր ենք գործադրում Թուրքական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ներկայացուցչական աշխատակազմերի հետ»,- ասաց Վլասովը։

Ըստ նրա՝ յոթ հանդիպում է անցկացվել սահմանապահ ներկայացուցիչների և նրանց տեղակալների, ինչպես նաև 90 հանդիպում՝ օգնականների հետ։ Վլասովը նշեց, որ հանդիպումների 2/3-ն ուղղվել են Արաքս և Ախուրյան սահմանային գետերի ջրօգտագործման հարցերի կարգավորմանը, մնացած հանդիպումներն ուղղված են եղել սահմանի ռեժիմի պահպանմանը, սահմանային միջադեպեր թույլ չտալուն և պետական սահմանի պահպանման ոլորտում առաջացող հարցերին ժամանակին արձագանքմանը։

«Մենք պետական սահմանի ռեժիմների ստուգման ութ համատեղ շրջայց ենք անցկացրել։ Համատեղ անցկացրած միջոցառումները թույլ են տվել 34 տոկոսով նվազեցնել սահմանի ռեժիմի խախտման փաստերի թիվը»,- ասաց Վլասովը։

Նա նշեց, որ թուրքական հատվածում սահմանի ռեժիմի բոլոր խախտումները տեղի են ունեցել թուրքական կողմի մեղքով, հիմնականում դա վերաբերել է անասունների տեղափոխման փորձերին։ «Բայց այս բոլոր միջադեպերը ժամանակին կարգավորվել և լուծվել են առանց սուր խնդիրների»,- ասաց Սահմանային վարչության պետը։

Սահմանապահ վարչության տարածքում պետական սահմանի հսկումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին, ինչպես նաև 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրին և այս պայմանագրին կից հավելյան համաձայնագրերին համապատասխան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։