482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Բնապահպանները մտադիր են արգելափակել Երևանի դելֆինարիումի մուտքը
15:05
24 Դեկտեմբերի 2010

Հայ և ուկրաինացի բնապահպանները ուրբաթ Կոմիտասի այգում գտնվող Երևանի դելֆինարիումի բացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում մտադիր են արգելափակել դելֆինարիումի մուտքը:

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Էկո դար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը, ակցիան մեկնարկում է տեղական ժամանակով ժամը 14:30-ին՝ դելֆինարիումի պաշտոնական բացումից կես ժամ առաջ:

Բնապահպանների վրդովմունքի պատճառը ոչ միայն այդ ծովային կաթնասուններին պահելու ընդունելի պայմանների բացակայությունն է, այլև դելֆինարիումի բացման փաստը, ինչն արգելված է աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում:

Երևանի դելֆինարիումի կառուցումն իրականացնում է «Ներում» ուկրաինական ընկերությունը: Օդեսայից Երևան են բերվել չորս դելֆին, երկու ծովարջ և մեկ ծովառյուծ:

«Մենք մարդկանց թռուցիկներ կբաժանենք՝ վտանգների մասին նրանց զգուշացնելու համար: Հնարավոր է՝ կարգելափակենք դելֆինարիումի մուտքը՝ նրա բացումը կանխելու նպատակով», - ասաց Սավզյանն՝ ավելացնելով, որ այս պահին Դելֆինների պաշտպանության խումբ է ձևավորվում:

Սավզյանի խոսքերով՝ երևանցի բնապահպաններին կմիանան նրանց ուկրաինացի գործընկերները, ովքեր դեկտեմբերի 27-ին Կիևում Ուկրաինայի բնապահպանության նախարարության շենքի առջև մտադիր են «Save Dolphins» բողոքի ակցիա կազմակերպել՝ ընդդեմ Երևանի դելֆինարիումի բացման:

Այս կապակցությամբ «Pro Paws» բարեգործական միության նախագահ Էլսիկ Ազիզյանն իր հերթին նշեց, որ այս պահին Ուկրաինայում «Ներում» ընկերության դեմ  Հայաստան դելֆիններին բերելու փաստի առթիվ քննություն է ընթանում:

Ազիզյանը հայտարարեց, որ Երևանի դելֆինարիումում ապահովված չեն նույնիսկ նվազագույն պայմանները դելֆինների նորմալ կացության համար՝ հաշվի առնելով տարածքի սահմանափակ լինելը:

Բնապահպանն ընդգծեց, որ դելֆինների որսն ու դելֆինարիումների բացումն արգելված են մի շարք երկրներում՝ Խորվաթիայում, Անգլիայում, Կոստա Ռիկայում, Բրազիլիայում:

Բացի այդ, ինչպես նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հայկական մասնաճյուղի հիմնադիր-տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, լողավազանների ջրին կապույտ երանգ փոխանցելու համար ջրին քլոր է ավելացվում, որը կործանարար է կաթնասունների տեսողության համար, նրանք կկուրանան կես տարվա ընթացքում:

Խաչատրյանը նաև նշեց, որ դելֆինները չափազանց ագրեսիվ են դառնում փակ տարածությունում գտնվելու հետևանքով և կարող են վտանգ ներկայացնել այցելուների, այդ թվում նաև երեխաների համար:

Ակցիայի նախաձեռնողները բազմաթիվ ուղերձներ են հղել Երևանի քաղաքապետարան և Բնապահպանության նախարարություն՝ պահանջելով փակել դելֆինարիումը, սակայն պատասխան չեն ստացել:

Բացի այդ, հայ բնապահպաններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ով է դելֆինարիումի սեփականատերն և ինչպես են կաթնասուններին բերել հանրապետություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: