477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ծառայող ռուս սահմանապահները գոհ են տեղական իշխանությունների հետ համագործակցությունից. գեներալ
14:28
24 Դեկտեմբերի 2010

Հայաստանում ծառայող ռուս սահմանապահների և իշխանության տեղական մարմինների միջև հաստատվել են բարի և աշխատանքային հարաբերություններ, ուրբաթ ասաց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

«Շիրակի, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզպետները մեծ ուշադրություն են հատկացնում պետական սահմանի պաշտպանության և օգնության ցուցաբերման հարցերին: Ես անձամբ բոլորի հետ ծանոթ եմ և չեմ տեսել ոչ մի մարզպետ, որն անտարբեր լինի սահմանապահների խնդիրների նկատմամբ», - ասաց Վլասովն՝ ավելացնելով, որ սահմանապահներին օգնություն ցուցաբերելու մեծ աշխատանք է իրականացնում Արմավիրի քաղաքապետը:

Բացի այդ, Սահմանային վարչության պետը նշեց սահմանամերձ շրջանների բնակիչների կողմից իրականացվող աշխատանքը, ովքեր փորձում են «Պետական սահմանի մասին» օրենքի շրջանակներում պահպանել հաստատված սահմանային ռեժիմը:

«Պաշտպանության արդյունավետությունը զգալիորեն ավելանում է, երբ տեղի բնակիչները լիովին գիտակցում են սահմանապահների խնդիրները և այն փաստը, որ սահմանի հուսալի պաշտպանությունը ազդում է Հայաստանի բնակավայրերի կարգուկանոնի վրա: Տեղի բնակիչներից շատերը դա հասկանում են: Նրանց տվյալներով՝ այս տարի մենք ձերբակալել ենք պետական սահմանը և սահմանային ռեժիմը խախտող մի քանի անձանց», - նշեց Վլասովը:

Սահմանապահ վարչության տարածքում պետական սահմանի հսկումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին, ինչպես նաև 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրին և այս պայմանագրին կից հավելյան համաձայնագրերին համապատասխան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: