481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների նախագահական վերահսկողական ծառայությունները 2011 թ.-ի գարնանը ծրագրում են միասնական կառույց ստեղծել
14:08
24 Դեկտեմբերի 2010

ԱՊՀ մի շարք երկրների նախագահին առընթեր վերահսկողական ծառայությունները միավորող միասնական կառույց կստեղծվի 2011 թ.-ի ապրիլ-մայիսին, ասաց ՀՀ նախագահին առընթեր Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

«Այս կառույցի ստեղծման մասին նախնական պայմանավորվածությունն արդեն գոյություն ունի: Այն նպատակաուղղված կլինի իրավական ոլորտում փորձի փոխանակմանն ու խնդիրները լուծելիս փոխադարձ աջակցության ցուցաբերմանը», - ուրբաթ ասաց Հովսեփյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ արդեն հայտնի է, որ այս կառույցում կներառվեն Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանն ու Բելառուսը:

Այս կապակցությամբ ծառայության պետը նշեց, որ 2010 թ.-ին իր ռուս գործընկերոջ հետ փոխայցելություններ են կազմակերպվել:

«Օրինակ, նա կարող է հետաքրքրվել Հայաստանում ռուսական որևէ ընկերության աշխատանքով»,-  պարզաբանեց նա՝ ընդգծելով, որ համագործակցությունը բավականին հաջող է ընթանում:

Հովսեփյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի Հայաստան է այցելել իր բելառուս գործընկերը, ով արդեն պատասխան այցի հրավեր է ուղարկել, որի ընթացքում ծրագրվում է համագործակցության համաձայնագիր ստորագրել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: