484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սահմանները պաշտպանող ռուս սահմանապահները 2010 թ.-ին ավելի քան 600 սահմանախախտ են ձերբակալել
13:19
24 Դեկտեմբերի 2010

Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը պաշտպանող ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության զինծառայողները 2010 թ.-ին ավելի քան 600 սահմանախախտ են ձերբակալել, ուրբաթ լրագրողներին ասաց վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

Նրա խոսքերով՝ նշված ժամանակահատվածում ձերբակալվել են նաև սահմանային ռեժիմը և պետական սահմանի ռեժիմը խախտած ավելի քան 40 անձինք:

«Առգրավվել է շուրջ 140 միավոր հրազեն և սառը զենք, ավելի քան 800 հազար ռուբլու մաքսանենգ ապրանք, ինչպես նաև յոթ կիլոգրամից ավելի թմրանյութ և հոգեմետ միջոցներ», - ասաց Վլասովը:

Նա տեղեկացրեց նաև, որ պետական սահմանը հատող ավելի քան երեք հազար մարդու փաստաթղթերում հսկիչ անցակետերում անճշտություններ են հայտնաբերվել, որոնցից շուրջ 2 հազարին արգելել են հատել Հայաստանի պետական սահմանը:

Բացի այդ, Վլասովի խոսքերով՝ ռուս սահմանապահները թույլ չեն տվել սահմանով անասնագողության իրականացումը:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետն ընդգծեց, որ սահմանախախտների հավաքական պատկեր չկա:

«Կոնկրետ դեպքում կոնկրետ սահմանախախտ կա: Դրանք կարող են լինել հոգեպես անլիարժեք մարդիկ, կան մարդիկ, ովքեր փորձում են խախտել սահմանը՝ փնտրելով լավ կենսապայմաններ: Անօրինական միգրացիայի դեպքում մարդիկ գալիս են պատրաստված, կեղծ փաստաթղթերով», - նշեց Վլասովը:

Նա ավելացրեց, որ հսկիչ անցակետում այսօրվա դրությամբ բոլոր ձերբակալվածները հիմնականում ունեին կեղծ կամ անվավեր փաստաթղթեր:

Վլասովը տեղեկացրեց, որ անասնագողության փորձերը հիմնականում իրականացվում են պետական սահմանի թուրքական հատվածում, խախտումներ են գրանցվել նաև Իրանի հետ սահմանին:

«Այժմ հայ-թուրքական սահմանի Արտաշատի հատվածում ձերբակալված մի խումբ սահմանախախտների գործի քննությունն է ընթանում», - նշեց Սահմանային վարչության պետը:

Սահմանապահ վարչության տարածքում պետական սահմանի հսկումն իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի գործող օրենսդրությունների պահանջներին, ինչպես նաև 1992թ.-ին ստորագրված «Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին» պայմանագրին և այս պայմանագրին կից հավելյան համաձայնագրերին համապատասխան:–0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: