484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սփյուռքի նախարարությունն ավելի քան հազար միջոցառում է անցկացրել Հայաստանում և Սփյուռքում 2010 թվականին
17:20
23 Դեկտեմբերի 2010

Հայաստանի սփյուռքի նախարարությունն ավելի քան հազար միջոցառում է կազմակերպել Հայաստանում և Սփյուռքում 2010 թվականի ընթացքում, ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Տարվա ընթացքում նախարարությունն իրականացրել է ավելի քան հազար ծրագրեր և նախաձեռնություններ Հայաստանում և Սփյուռքում, և մեր ծրագրերին մասնակցել են սփյուռքի կազմակերպություններ և կառույցներ։ Նախարարությունն ավելի քան երկու հազար տեղեկատվական նյութեր է մշակել և տարածել»,- հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց Հակոբյանը։

Նախարարության կարևորագույն ձեռքբերումների շարքում Հակոբյանը նշեց Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումն ու զարգացումը։ Բացի այդ, նրա խոսքերով, համայնքներում տարբեր կառույցներ և կազմակերպություններ են ստեղծվում համահայկական ծրագրերի իրագործման համար։

Նախարարն ընդգծեց, որ այսօր հայկական սփյուռքը հաստատել է իր ներկայացվածությունը Հայաստանում, և հանրապետությունում բազմաթիվ կարևորագույն ծրագրեր իրականացվում են սփյուռքի կազմակերպությունների մասնակցության շնորհիվ։

Նրա խոսքերով՝ նախարարություն է այցելել սփյուռքահայության ավելի քան հազար ներկայացուցիչ, ինչպես կազմակերպչական, գործնական, այնպես էլ անձնական հարցերով, նրանցից ավելի քան 700-ն ընդունվել են անձամբ նախարարի կողմից։

Հակոբյանն ավելացրեց, որ տարվա ընթացքում աշխարհի տարբեր կետերում Սփյուռքի նախարարությունը կազմակերպել է տարբեր թեմայով 11 համաժողովներ՝ ԱՊՀ, Եվրոպայի երկրների և ԱՄՆ-ի սփյուռքի կառույցների մասնակցությամբ։

Նախարարը նշեց, որ այս տարի հայկական սփյուռքի երկրներ կատարած այցերի ընթացքում նախարարության ներկայացուցիչներն աշխատանքային հատուկ մեթոդ են կազմակերպել՝ տեղի  հայկական համայնքների ղեկավարների հետ հանդիպումների և հիմնական հարցերի քննարկման տեսքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։