486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Արարատից Սիոն» ֆիլմն արժանացել է «Ռադոնեժ» կինոփառատոնի պատվոգրի
17:02
23 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմը կինո և հեռուստատեսային ծրագրերի «Ռադոնեժ» XV կինոփառատոնում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի` «Հոգևոր արժեքների վերահաստատման համար», հինգշաբթի տեղեկացնում է «Վեմ Մեդիա արվեստներ» պրոդյուսերական կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Արարատից Սիոն» ֆիլմը պատմում է մարդկության պատմության մեջ հայ ժողովրդի դերի և ունեցած ավանդի մասին, քրիստոնեության առաքելության, Սուրբ Հողի ժառանգությունում հայերի հոգևոր ներկայացվածության մասին, որը սկսվել է մեր թվարկության դեռևս 4-րդ դարում։  

«Ռադոնեժ» կինոփառատօնը, որին մասնակցում են հոգևոր-բարոյական բովանդակութեան ֆիլմեր, տեղի է ունեցել նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը, Մոսկվայում: Այս կինոփառատոնին մասնակցող գործերը պետք է գեղարվեստորեն ներկայացնեն հասարակության և անհատի` իբրև մշակութային լավագույն ավանդույթների ժառանգորդի կյանքը, ավանդույթներ, որոնք հարյուրամյակներ շարունակ խարխսված են եղել քրիստոնեական ուղղափառ աշխարհայեցողության վրա:

«Արարատից Սիոն» ֆիլմը միազգային Swansea Bay Film Festival (Մեծ Բրիտանիա) փառատոնի մրցանակակիր է՝ «Լավագույն եվրոպական վավերագրական ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, սցենարի հեղինակն է Տ. Մեսրոպ քհն Արամյանը:

Ֆիլմի բնօրինակ անգլերեն տեքստը կարդում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը, ով ռուս հանդիսատեսին հայտնի է «Վերադարձնել ուղարկողին» և «Պրակտիկ մոգություն» ֆիլմերից։

Ժապավենի երաժտությունը ստեղծել և ձայնագրել է Լիզա Ջերարդը՝ Dead Can Dance խմբի նախկին մասնակիցը, ով այսօր հայտնի է նաև որպես մեներգչուհի և սաունդթրեքերի գործիքավորման պարտիաների կատարող այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Առաքելությունն անիրագործելի է-2» և «Գլադիատոր»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: