480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայազգի գիտնականներն ու քաղաքագետները «Հայաստանը Եվրոպայում» կազմակերպություն են հիմնել
16:30
23 Դեկտեմբերի 2010

Մի խումբ հայազգի քաղաքագետներ, տնտեսագետներ և իրավաբաններ «Հայաստանը Եվրոպայում» հասարակական կազմակերպություն են հիմնել:

«Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հռչակագրի համաձայն՝ նոր կազմակերպության ստեղծման առիթ է դարձել Հայաստանի Հանրապետության տնտեսական, քաղաքական, իրավական և սոցիալական համակարգի զարգացման, ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության հաստատման գործում եվրոպական ինտեգրման գործընթացի նշանակության և կարևորության գիտակցումը:

 

Հասարակական նոր կառույցի ձևավորման ժամանակ հաշվի է առնվել մարդու արժանապատիվ կյանքի և զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության համար գործուն կառուցակարգերի և երաշխիքների կատարելագործման հրատապությունը:

 

Միաժամանակ որպես հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության` եվրոպական ընտանիքին ինտեգրվելու առաջնայնությունը:

 

Նոր հասարակական կազմակերպության հիմնադիրները Հայաստանի առաջընթացի համար կարևորում են եվրոպական ինտեգրացիոն միավորումների, մասնավորապես Եվրոպական Միության կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած տնտեսական, քաղաքական, սոցիալական, տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

 

Բացի այդ, նշվում է Հայաստանի Հանրապետությունում շուկայական տնտեսության,

սոցիալական արդարության և գործընկերության վրա հիմնված տնտեսական համակարգի կայուն զարգացման կենսական անհրաժեշտությունը:

 

Հռչակագրում նշվում է, նոր կազմակերպությունը ստեղծելիս նրա ղեկավարներն առաջնորդվել են ազատության, խաղաղության, անխտրականության,

կայունության, արդարության, հանդուրժողականության, մարդասիրության վրա

հիմնված եվրոպական արժեքային համակարգի քաղաքակրթական ընդհանրություններով:

 

Փաստաթղթվում հաստատվում է նաև Հայաստանում եվրոպական ինտեգրման

գործընթացների անկասելիությունն ու ժողովրդավարությանն այլընտրանքի

բացակայությունը:

 

«Հայաստանը Եվրոպայում» հասարակական կազմակերպության հիմնադիրներն են քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Ալեքսանյանը, իրավաբանական գիտությունների թեկածու, դոցենտ Արթուր Ղազինյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Կոստանյանը, տնտ. գիտությունների թեկնածու

Դավիթ Ավետիսյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը, քաղաքագիտության մագիստրոս Թևան Պողոսյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Գևորգյանը, միջազգային իրավունքի մագիստրոս

Նարեկ Մալյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Սահակյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վիգեն Քոչարյանը, քաղ. գիտությունների թեկնածու, դոցնետ Վլադիմիր Մարտիրոսյանը:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։