478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը բացատրել է, թե ինչ է սպասվում խնդիրները չհաղթահարող պաշտոնյային
11:06
23 Դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը РБК daily-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչ է սպասվում իր առջև դրված խնդիրները չհաղթահարող պաշտոնյային:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ֆիզիկապես անհնար է անձամբ հաղթահարել  յուրաքանչյուր խնդիրը և պետք է որոշումը հանձնարարել պրոֆիլային նախարարներին, «հատկապես, որ միայնակ դժվար է հաղթահարել բոլոր խնդիրները»։

«Տարեսկզբին կառավարությունը հաստատում է աշխատանքի և միջոցառումների ծրագիրը, որը գրանցված է նախարարության կողմից։ Գերատեսչությունների ներսում այն բաշխվում է հիմնական ուղղություններով։ Բոլոր միջոցառումները, մեր մեթոդաբանությանը համապատասխան, պետք է այնպես նկարագրվեն, որ հստակ հասկանալի լինի, ինչ արդյունք ենք ակնկալում»,- ասել է կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, միանգամից որոշվում է՝ ինչպես չափել ու գնահատել ստացված արդյունքը: «Մենք կտրականապես դեմ ենք այնպիսի բառերին, ինչպիսիք են «խորացնել», «ընդլայնել», «կատարելագործել»: Ամեն ինչ միշտ կարելի է լավացնել ու կատարելագործել: Պետք է բոլոր միջոցառումները հստակ գնահատել: Եթե դա անհնար է, ապա նման ձեռնարկում պետք չէ»,- նշել է Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ յուրաքանչյուր նախարար ընտրում է գերակա խնդիրների տարեկան ծրագրից երեքից հինգը, որոնց համար անձնական պատասխանատվություն է կրում: «Իհարկե, կան հարցեր, որոնք նախագահի կամ վարչապետի անմիջական հսկողության տակ են: Դա նշանակում է, որ անձնական պատասխանատվություն նրանք են կրում»,- ասել է վարչապետը:

Սարգսյանը նշել է, որ ամեն ամիս հաշվետվություն է ստանում. բոլոր նախարարները՝ աշխատակազմերի ղեկավարների հետ, զեկուցում են տարեկան ծրագրերի կատարման մասին: Նրա խոսքով՝ ծրագրերի իրականացման գնահատման մեթոդաբանություն կա, միավորների համակարգ:

Կառավարչության ղեկավարն ասել է, թե ինչ է սպասվում այն պաշտոնյանին, ով, օրինակ չի կատարել երկու գերակայություն:

«Սկզբում՝ նկատողություն, այնուհետև՝ խիստ նկատողություն, իսկ հետո պաշտոնից հեռացում: Նման բան արդեն եղել է կառավարության պատմության մեջ»,- նշել է վարչապետը:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: