478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Գարեգին Բ-ն եվրախորհրդարանականի հետ քննարկել է Վրաստանի հայկական եկեղեցիների խնդիրը
19:50
21 Դեկտեմբերի 2010

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբայի հետ մի շարք հարցեր է քննարկել, այդ թվում՝ Վրաստանի հայկական եկեղեցիների խնդիրը, հաղորդում է Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

«Զրուցակիները մասնավոր անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացման և Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձման, ինչպես նաև Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակին խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ մայր տաճարն ու Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում է Հավլաբարի շրջանում, ևս հինգ եկեղեցի էլ, այսպես կոչված, վիճահարույց կարգավիճակում են, դրանք են՝ Կարմիր ավետարան եկեղեցին, Սբ. Մինասը, Սբ. Նշանը, Սբ. Նորաշենն ու ավերված Սբ. Գևորգը: 2009թ. վերջին 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին փլուզվել էր:

Մեկ այլ խնդիր է նաև Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակը ճանաչելու Թբիլիսիի մերժումը։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև տարածաշրջանային տարբեր խնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի մասին։

«Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ 1915թ. Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածամերժության տարիներին  Հայ Առաքելական Եկեղեցու կրած դժվարություններին, որոնց հետևանքները դեռ զգալի են նաև նորօրյա ժամանակներում»,- նշեցին տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունն անդրադարձավ նաև եկեղեցի-պետություն հարաբերություններին և այն համագործակցությանը, որ իրականացվում է տարբեր ոլորտներում՝ ի բարօրություն ժողովրդի:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: