487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները կփորձեն թույլ չտալ գազի թանկացում. նախարար
18:02
21 Դեկտեմբերի 2010

Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի 2011 թ.-ին գազի սակագները չփոխվեն, հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Այսօրվա դրությամբ այս հարցի շուրջ որևէ զարգացում չկա: Մենք հուսով ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի գազի սակագները հաջորդ տարի մնան անփոփոխ», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մովսիսյանը:

«Գազպրոմը» այս տարվա սեպտեմբերին հայտարարեց Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի հետ շուկայական գնագոյացման անցնելու մասին, և այս տարածաշրջանում 2011 թ.-ին գազի գների բարձրացում է սպասվում: Ինչպես հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը (Հայաստանի ներքին շուկայում գազի մատակարարման և բաշխման մոնոպոլիստը) խորհրդակցությունների ավարտից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Նշելով, որ գազի թանկացումը, անխոս, ազդում է բնակչության կողմից սպառման ծավալների վրա՝ Մովսիսյանն ասաց, որ նախնական տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի արդյունքներով բնակչության կողմից գազի սպառման ծավալը կարող է կրճատվել 15-20 տոկոսով:

Հայաստան բնական գազի մատակարարման ծավալը հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 17,8 տոկոսով և կազմել 987,8 միլիոն խորանարդ մետր: Հաշվետու ժամանակահատվածում իրացվել է 988 միլիոն խորանարդ մետր բնական գազ, ինչը 13,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Փորձագետները կարծում են, որ բնական գազի սպառման նվազման պատճառը 2010 թ.-ի ապրիլի 1-ից վերջնական սպառողների համար գազի սակագների բարձրացումն է, նրանք կանխատեսում են սպառման հետագա կրճատում 2011 թ.-ին սակագների նոր բարձրացման պատճառով:

ՀԾԿՀ որոշմամբ՝ Հայաստանի բնակչությունը 2010 թվականի ապրիլի 1-ից օգտագործվող գազի համար 37,5 տոկոսով շատ կվճարի՝ գազի մեկ խորանարդ մետրի համար 132 դրամ (34 ցենտ)՝ 96 դրամի փոխարեն (25 ցենտ)։  Միաժամանակ ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող ձեռնարկությունների համար սակագինն աճել է 13 տոկոսով և ապրիլի մեկից կկազմի 243,13 դոլար հազար խորանարդ մետր օգտագործվող գազի համար՝ ներկայիս 215 դոլարի փոխարեն։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: