480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
«ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար է դարձել Վարդան Հարությունյանը
17:54
21 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար է դարձել Վարդան Հարությունյանը, ով ներկայումս զբաղեցնում է ընկերության՝ առևտրի և արտաքին կապերի հարցով փոխտնօրենի պաշտոնը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության փոխնախագահ, «Գազպրոմ» ԲԲԸ  ԱՊՀ երկրների հետ աշխատանքի վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին։

«ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետ ընտրվեց և դեկտեմբերի 20-ից անցավ իր լիազորություններին։

«Հրաման է ստորագրվել, ըստ որի՝ «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվում են Վարդան Հարությունյանի վրա, իսկ նշանակման մասին վերջնական որոշումը կընդունվի ՀայՌուսգազարդի բաժնետերերի խորհրդի նիստի ժամանակ՝ համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո»,- ասաց Պոդմիշալսկին։

Մինչ այդ, ՀՀ օրենսդրությանը և ընկերության կանոնադրությանը համապատասխան, վարչության նախագահի - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները դեկտեմբերի 20-ից իրականացնում է Պոդմիշալսկին։ Նրա բացակայության ժամանակ այդ գործառույթներն անցնում են Վարդան Հարությունյանին։

Այսօր Պոդմիշալսկին պաշտոնապես ներկայացրեց Հարությունյանին «ՀայՌուսգազարդի» աշխատակազմին և նշեց, որ ընկերությունը «որպես կադրերի դարբնոց՝ տվեց քաղաքապետի, ով նախօրեին երդմնակալությունից հետո իր անմիջական պարտականություններին է անցել»։

«Մենք շատ շնորհակալ ենք կոլեկտիվից և Կարեն Կարապետյանից, ով ղեկավարության տարիների ընթացքում նման արդյունավետ ընկերություն է ստեղծել։ «ՀայՌուսգազարդի» կոլեկտիվը վերջին տարիների ընթացքում շատ արդյունավետ և ակներև է աշխատել։ Հանրապետության գազային ճյուղն առաջատարներից է և ամենախոշոր հարկատուներից մեկն է»,- ասաց Պոդմիշալսկին։

 «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: