478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կադրային փոփոխությունները Հայաստանում իրավիճակը շտկելու իշխանությունների հուսահատ փորձերն են. ընդդիմություն
17:07
21 Դեկտեմբերի 2010

Հայաստանում տեղի ունեցող կադրային փոփոխությունները երկրում իրավիճակը շտկելու իշխանությունների հուսահատ փորձերն են, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը:

«Այս քայլերի հիմնական նպատակն է գոնե ինչ-որ կերպ մեղմել իշխանությունների նկատմամբ հայկական հասարակության վերաբերմունքը: Սակայն իրավիճակը շտկելու այդ «կոսմետիկ» փորձերը, իրավիճակ, որը ներկա իշխանություններն իրենք են ստեղծել, չեն կարող տևական արդյունք ապահովել, քանի որ հիմնված չեն պետական համակարգի արմատական փոփոխության վրա», - ասաց Զուրաբյանը:

ՀՀ նախագահի առաջարկով՝ հանրապետության կառավարությունում տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ: Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել սահմանադրական իրավունքի փորձագետ Հրայր Թովմասյանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պաշտոնազրկվել է, իսկ նրա պաշտոնին է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է ՀՀ ԿԲ նախկին փոխնախարար Վաչե Գաբրիելյանը: Բացի այդ, Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել «ՀայՌուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

Զուրաբյանը նշեց, որ այս տեղափոխություններով ՀՀ իշխանությունները գրեթե ոչնչի չեն հասնի, «քանի որ ով էլ որ չնշանակվի այս կամ այն պաշտոնին, նա չի կարող աշխատել՝ չվայլելով ժողովրդի աջակցությունը»:

«Օրինակ՝ Հրայր Թովմասյանը, բոլորը խոսում են նրա անբիծ հեղինակության և անձնական որակների մասին: Այս համատեքստում ես առարկել չեմ կարող, սակայն ինչպե՞ս նա կարող է ազնիվ աշխատել այդ քրեականացված համակարգում», - ասաց ՀԱԿ-ի համակարգողը:

Մեկնաբանելով ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ Զուրաբյանը նշեց, որ, ըստ էության, «դա ոչ թե երկրի նախագահի, այլ ընդդիմադիր գործչի ելույթ էր»:

«Ես ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց կոռուպցիան՝ որպես երկրի առաջընթացի ճանապարհին կանգնած թիվ մեկ խոչընդոտ: Հետաքրքիր է, որ պետության նախագահի գնահատականներում մտքի այդ աննախադեպ պայծառացումը տեղի է ունեցել նրա կառավարման միայն երրորդ տարվա ավարտին», - ասաց Զուրաբյանը:

ՀԱԿ-ի համակարգողի կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ իշխանություններն ընդունել են, որ այլևս ի վիճակի չեն պահպանել համակարգը: Հակառակ դեպքում, Զուրաբյանի կարծիքով, այդ քայլերը կձեռնարկվեին երեք տարի առաջ, այլ ոչ թե այսօր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: