484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Նոր ԱԷԿ-ի շինարարության հարցերով համաժողով կանցկացվի մարտին Երևանում
16:32
21 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության գործում ներդրումների հարցերը կքննարկվեն խոշոր համաժողովի ընթացքում, որը կանցկացվի 2011թ.-ի մարտին Երևանում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Համաժողովին մասնակցելու համար կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում սարքավորումների արտադրողներն ու պոտենցիալ ներդրողները»,- ասաց Մովսիսյանը։

Ըստ նրա՝ միջոցառուման մասնակիցներին կներկայացվի ապագա էներգաբլոկը՝ տնտեսական և տեխնիկական բոլոր ցուցանիշներով։

«Համաժողովի ընթացքում ծրագրվում է ընտրել վերջնական ներդրողներին»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ հետաքրքրվածությունը մեծ է, քանի որ ի տարբերություն մյուս երկրների՝ Հայաստանն իրավական և տնտեսական դաշտի ձևավորման ճիշտ ճանապարհով է գնացել։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

Տվյալ նախագծում հայկական կողմի բաժնի մասին խոսելիս Մովսիսյանն ասաց, որ Հայաստանը կգնահատի իր ենթակառուցվածքները, որոնք կարող են օգտագործվել նոր էներգաբլոկի շինարարությունում՝ այդ կերպ ապահովելով մասնակցության իր բաժինը։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ ՌԴ-ի հետ համաձայնագիր է կնքվել այն մասին, որ նա պատրաստ է իր վրա վերցնել միջուկային կղզու շինարարության ֆինանսավորումը։

«Տեխնիկական հետազոտությունները վկայում են այն մասին, որ այսօրվա դրությամբ լավագույն են համարվում ռուսական արտադրության ռեակտորները»,- ասաց նախարարը։

Ռուսաստանն ու Հայաստանը օգոստոսի 20-ին հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների արդյունքում: Ինչպես նախկինում տեղեկացրել էր Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման 20 տոկոսից ավելին:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: