486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԱԾ-ն կարող է դիմագրավել բոլոր մարտահրավերներն ու վտանգները
10:28
21 Դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահ է, որ ՀՀ ԱԱԾ-ն կարող է դիմագրավել բոլոր մարտահրավերներն ու վտանգները:

Այս մասին նա խոսել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված  հանդիսավոր նիստին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով և շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Հանրապետության նախագահն իր ուղերձում հստակ ձևակերպել է այն խնդիրները, որոնք այսօր դրվում են ձեր առջև: Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգության ծառայության առջև ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում արագ փոփոխվում են, ի հայտ են գալիս նոր վտանգներ, նոր մարտահրավերներ, նոր ռիսկեր: Մենք միասին պարտավոր ենք ժամանակին բացահայտել այդ ռիսկերը, հստակ ձևակերպել`  որ ասպարեզներում, որ ոլորտներում են դրանք դրսևորվելու և ունենալ  միջոցներ ու հնարավորություններ` կանխարգելելու այդ վտանգները: Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունն է ապահովել Ազգային անվտանգության ծառայությանը համապատասխան ժամանակակից միջոցներով: Սահմանի պաշտպանությունից մինչև կիբեռանվտանգության խնդիրների լուծումը բավական խորը և բովանդակային խնդիրներ է իր մեջ պարունակում և պահանջում է ձեզանից ամեն օր կատարելագործել ձեր մասնագիտական հմտությունները: Մենք համոզված ենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ունի այդ կարողությունները` դիմագրավելու բոլոր մարտահրավերներին և վտանգներին»: 

Վարչապետը ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռուբեն Ափոյանին և  ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Տիգրան Բարսեղյանին է հանձնել ս.թ. դեկտեմբերի 17-ին  ՀՀ Նախագահի հրամանագրերով նրանց շնորհված գեներալ-մայորի ուսադիրները։

Կառավարության ղեկավարը նաև հանձնել է ՀՀ Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներին ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար շնորհված Մարտական ծառայության մեդալները, ինչպես նաև պարգևատրել ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհված ՀՀ վարչապետի հուշամեդալներով և շնորհակալագրերով:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: