478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Տարածաշրջանում Հայաստանն առաջինն է գործարկել 4G ցանցը
19:51
20 Դեկտեմբերի 2010

 Տարածաշրջանում չորրորդ սերնդի առաջին ցանցը՝ LTE-ն գործարկվել է Հայաստանում VivaCell-MTS ընկերության (ռուսական ՄՏՍ-ի հայկական դուստր) կողմից։ Այդպիսով հանրապետությունն աշխարհում 10-րդ երկիրն է դարձել, որտեղ արդեն իսկ գործում է 4G ցանցը։

LTE-ն չորրորդ սերնդի (4G) կապի բջջային տեխնոլոգիա է։ Ապահովում է բազային կայանից մինչև բաժանորդի սարքը տվյալների մինչև 100 Մբիթ/վրկ և բաժանորդից մինչև կայան՝ մինչև 50 Մբիթ/վրկ արագություն։

Ինչպես երկուշաբթի Երևանում կայացած շնորհանդեսի ժամանակ նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, սկզբնական շրջանում ցանցը հասանելի կլինի թեստային ռեժիմում՝ միայն Երևանի երկու թաղամասերում, դրանից հետո, մոտավորապես մարտին, նախատեսվում է դրա առևտրային շահագործումը։

«Երևանից սկսելով, մենք կշարունակենք զարգացնել այդ ցանցը և ծրագրում ենք, որ արդեն 2011թ.-ին այն հասանելի կլինի Գյումրի և Վանաձոր քաղաքներում, որից հետո ցանցն աստիճանաբար կզարգացնենք ողջ երկրով, ինչպես 3G ցանցը»,- ասաց Յիրիկյանը։

Ինչպես նշեց գլխավոր տնօրենը, 4G ներմուծման մեջ ընկերության ներդրումներն արդեն շուրջ 7,5 մլն դոլար են կազմել, մի փոքր ավել նախատեսված է հաջորդ տարվա համար։

Նոր սերնդի ցանցի թողարկումը, ինչպես նշում է գլխավոր տնօրենը, բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել գերարագ Ինտերնետից, որը 10 անգամ գերազանցում է 3G ցանցի առկա արագության հնարավորությունները, ինչպես բեռնման, այնպես էլ տվյալների ուղարկման հարցում։

Նա նաև նշեց, որ ընկերությունն աշխարհում առաջին թեստավորումն է անցկացրել LTE ռոումինգի կարգավորման հնարավորության գծով (Ուզբեկստանի հետ)։

Չորրորդ սերնդի ցանցի շնորհանդեսին ներկա է եղել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորի կողմից Հայաստանում 4G ցանցի թողարկումը և նշել է, որ դա խթան կհանդիսանա երկրի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար։

«Ես շատ ուրախ եմ, որ 4G ցանցը հայտնվել է հայկական շուկայում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ։ Ես կարևորում եմ այդ գործընթացը և վստահ եմ, որ այդ նորարարությունը խթան կհանդիսանա Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ վերջին երկու տարվա ընթացքում երկրում բավականին լուրջ առաջընթաց է գրանցվել ՏՏ զարգացման հարցում, մեծացել է հասանելիությունը, մրցակցությունը, նոր գործիքներ և ծառայություններ են ի հայտ եկել։

Շնորհանդեսի ընթացքում իրական ժամանակի ռեժիմում 4G տեխնոլոգիաների միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացավ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող իր գրասենյակին։ Նաև ներկայացվել են ցանցի տեխնիկական հնարավորությունները՝ Youtube-ից և կառավարության կայքից տեսաֆայլերի բեռնման միջոցով։

Ընկերության բջջային կապի բաժանորդների թիվն այսօր գերազանցում է 2,18 միլիոնը, որոնցից շուրջ 750-800 հազարն ինտերնետից օգտվում են ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ սերնդի ցանցից։

Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ ՄՏՍ խումբն իրականացնում է LTE ցանցերի զարգացումը։ 2010թ.-ի հուլիսին ՄՏՍ-ը կապի առաջին օպերատորը դարձավ, որն Ուզբեկստանում  առևտրային շահագործման հանձնեց 4G ցանցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: