486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներկայիս կենսաթոշակային բարեփոխումներն անընդունելի են. Դաշնակցություն
17:38
20 Դեկտեմբերի 2010

ՀՀ կառավարության կողմից առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումներն անընդունելի են, կարծում է ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական  խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց դրանց ներկա տեսքով դրանք ուղղակի անընդունելի են»,- երկուշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ քննարկում է կենսաթոշակային օրենսդրության փոփոխությունների նախագիծը, որը կուտակային կենսաթոշակային համակարգի անցում է ենթադրում։ Փոփոխությունների համաձայն՝ ենթադրվում է 1974թ.-ին և ավելի ուշ ծնված աշխատակիցների համար կուտակային համակարգ ներդնել։

Ինչպես նշեց պատգամավորը, ենթադրվող կուտակային կենսաթոշակային համակարգն անբարեխիղճ անձանց հնարավորություն է տալիս հարստանալ կենսաթոշակային կուտակումների հաշվին, որոնք ներդրվելու են այլ երկրների տնտեսություն։ Դրա հետ մեկտեղ, ըստ Հովհաննիսյանի, քաղաքացիները կզրկվեն այլընտրանքից և չեն կարողանա օգտվել կենսաթոշակային հաշվից իրենց համար հարմար բանկից, որտեղ, օրինակ, 20 տարվա ընթացքում հաշվառելու են իրենց կենսաթոշակային միջոցները։

Դաշնակցություն խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ կառավարության կողմից առաջաչկվող կենսաթոշակային համակարգը չի հաշվում ստաժի մեծությունը և ուշադրություն է դարձվում միայն կենսաթոշակային վճարումների չափին։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է վերանայել տվյալ պայմանը և անպայման հաշվի առնել ստաժի չափը կուտակային համակարգի դեպքում։

Պատգամավորն անընդունելի է համարել ՀՀ խորհրդարանում կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրային փաթեթի հապշտապ քննարկումը։ Ըստ Հովհաննիսյանի՝ անհրաժեշտ է լայնածավալ հասարակական քննարկումներ, բաց խորհրդարական լսումներ անցկացնել։

 «Ինչու՞ ժողովրդին, հասարակությանը, կառավարությանը, նախագահին հնարավորություն չտալ ևս  մեկ անգամ մտածել այդ կարևոր հարցի շուրջ, տեսնել, թե ինչու Արգենտինայում, որն ավելի մեծ թվով բնակչություն ունի, քան Հայաստանը և առավել զարգացած արդյունաբերություն, ձախողվեց կուտակային համակարգը»,- ասաց նա։

Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, որը բաղկացած կլինի երկու բաղադրիչներից՝ պետական տեղաբաշխիչ և մասնավոր կուտակային։ Նախատեսվում է, որ անցումը կամավոր կենսաթոշակային համակարգին կիրականացվի 2011 թվականին, իսկ պարտադիր կուտակայինի՝ 2014 թվականից։ -0-

Նոր սխեման նախատեսում է հանրապետությունում միջին աշխատավարձից 25 տոկոսի չափով վճարվող կենսաթոշակների բարձրացում մինչև 50 տոկոս։ Այսպիսով, նախատեսվում է երաշխավորվող պետական գանձում պոտենցիալ կենսաթոշակառուի եկամտի 5 տոկոսի չափով, ինչին ավելանում է 5 տոկոս պետության կողմից։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2010թ.-ի հուլիսի 1-ին Հայաստանում ավելի քան 521,3 հազար թոշակառու է ապրում, իսկ թոշակի միջին չափը 24 հազար 570 դրամ է կազմում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։