481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԿԵ-ն աշխատանքի կտեղավորի իր կենսաթոշակառուներին
16:41
20 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՀԿԵ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի որոշմամբ` «ՀԿԵ» ՓԲԸ-ում մոտակա ժամանակհատվածում  կստեղծվի հանձնաժողով, որը երկաթուղու թոշակառուների հետ կկնքի  աշխատանքային պայմանագրիր, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Այս քայլը մեծ սոցիալական նշանակություն ունի, քանի որ այն կօգնի աշխատանք գտնել ՀԿԵ-ի բազմաթիվ աշխատակիցներին: Ինչպես բազմիցս  ընդգծել է ընկերության ղեկավարությունը, երկաթուղայինը պետք է ունենա բավարար վստահություն իր ապագայի և կենսաթոշակային տարիքին հասնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։  

Իր աշխատակիցներին աշխատանքի տեղավորման խնդրի լուծման հետ մեկտեղ նման քայլը թույլ կտա լուծել նաև երկաթուղում սերունդների հաջորդականության գործընթացի  իրականացման խնդիրը:

«Ավագ սերնդի փորձը միշտ էլ մեծ պահանջարկ ունի  ցանկացած  բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունում, հատկապես ՀԿԵ-ի նման համակարգում: Տարեց երկաթուղայինների հմտությունն ու պրոֆեսիոնալիզմի  օգտագործումը կնպաստի ընկերության կադրային կարողություններին և աշխատանքի արդյունավետությանը»,- նշեցին մամուլի ծառայությունից։

Շևքեթ Շայդուլլինի նախագահությամբ հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ընկերության ղեկավարության ներկայացուցիչները, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: