484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է ՀՕՊ հայ-ռուսական հրամանատարական կետը
15:55
20 Դեկտեմբերի 2010

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի և Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի համագործակցության արդյունքում բացվեց հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Համատեղ հրամանատարական կետը, որի բացումը տեղի ունեցավ նախօրեին, ի զորու է գերժամանակակից սարքավորումներով վայրկյանների ճշգրտությամբ գրանցել օդային սահմաններին սպառնացող վտանգը և համակարգված կերպով կառավարել օդային թիրախների խոցումը: Հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Կարևորելով հակաօդային պաշտպանության համատեղ հրամանատարական կետի բացումը` Սեյրան Օհանյանը նշել է, որ դա Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության որակական նոր հարթություն է և խոսում է երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բանակային շինությունների բացման արարողությանը, ծանոթացել զորանոցային պայմաններին ու գերճշգրիտ S-300 զենիթահրթիռային համակարգերի աշխատանքին:

Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև ռազմական արդյունաբերության ձեռնարկություններից մեկը և ծանոթացել ռազմական ինքնաթիռների վերանորոգման նորակառույց արտադրամասի պայմաններին:

Հայաստանի հյուսիսում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, որը ԱՊՀ ՀՕՊ համախմբված համակարգի շրջանկաներում ռազմական հերթապահություն է կատարում: Օգոստոսի 20-ին ՌԴ-ն և ՀՀ-ն երկարացրել են ռազմակայանի պայմանագրի գործողության ժամկետը: Պայմանագիրը ստորագրվել է 1995թ.-ին, դրա գործողության ժամկետը 25 տարի էր կազմում, այժմ փաստաթուղթն ուժի մեջ կլինի մինչև 2046թ.-ը:

Արձանագրությունը նաև նախատեսում է կայանի աշխարհագրական և ռազմավարական ոլորտների պատասխանատվության ընդլայնում: Ռազմակայանը համալրված է ЗРК С-300-ով և МиГ-29 կործանիչներով, այնտեղ շուրջ 5 հազար մարդ է ծառայում: Քանի որ ռազմակայանը բացի ՌԴ շահերի պաշտպանության  գործողությունների իրականացումից հայ զինվորականների հետ համատեղ Հայաստանի անվտանգությունն է ապահովում, ռուսական կողմը փաստաթղթին համապատասխան պարտավորվում է հայկական կողմին ժամանակակից և համատեղելի սպառազինություն, ռազմական (հատուկ) տեխնիկա մատակարարել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: