483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխող կոալիցիայի տրոհման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀԿ
15:38
20 Դեկտեմբերի 2010

Հայաստանի իշխող կոալիցիայի  տրոհման մասին լուրերն ընդհանուր ոչինչ չունեն իրականաության հետ, երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Բնականաբար, հավերժ կոալիցիաներ չեն լինում։ Սակայն խոսել կոալիցիայի տրոհման մասին անհեթեթ է, քանի որ իշխող կոալիցիան ներկայումս բավականին արդյունավետ է գործում»,- նշեց Շարմազանովը։

Հայկական ընդդիմադիր մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ Հայաստանի նախագահն իբրև վերջնագիր է ներկայացրել Ծառուկյանին, որը, ինչպես նշում են թերթերը, կապված է 2013 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Նշվում է նաև, որ վերջնագրի ժամկետը լրանում է, և «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է դուրս գալ կոալիցիայից։

Իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանը, հանդես գալով ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ, հերքեց լուրերն այն մասին, որ ինքը վերջնագիր է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ «Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, և հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է»,- հավելեց նախագահը։

Խոսելով Հայաստանի Հանրապետական կոալիցիոն գործընկերների՝ «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների մասին, պետության ղեկավարը նրանց հետ համագործակցությունն արդյունավետ համարեց։ Նրա խոսքերով, այդ համագործակցությունից Հայաստանը միայն շահել է։

Հայաստանի իշխող կոալիցիան ձևավորվել է 2008 թվականի մարտին։ Դրա կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» կուսակցությունները և ՀՅԴ-ն։ 2009 թվականին «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայի կազմից՝ կոալիցիայի արտաքին քաղաքականությանը չհամաձայնելու կապակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։