487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային փոքրամասնություններին չափազանց մտահոգել են Մոսկվայի ազգայնական ակցիաները
18:49
17 Դեկտեմբերի 2010

Հայաստանի ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարները խիստ մտահոգություն են հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ազգայնական ակցիաների կապակցությամբ։

Չորեքշաբթի միլիցիային հաջողվել է կանխել նոր զանգվածային անկարգությունը, որից տագնապելու առիթ էին հանդիսացել դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները։ Տարբեր տվյալներով, կալանավորվել է 800-ից 1,2 հազար մարդ, որոնցից սառը զենք է առգրավվել: Առիթ է հանդիսացել «Սպարտակ» ՖԱ երկրպագուի սպանությունը։

«Ես մեծ ցավ եմ ապրում Մոսկվայում տեղի ունեցող շարժման կապակցությամբ, հատկապես, այժմ տեղ գտած ազգային շիլափլավի առնչությամբ։ Որքան էլ մենք վատ վերաբերվենք Խորհրդային կառույցին, ցանկացած դեպքում մեկ հիանալի իրողություն կար՝ իրականում գործում էր ժողովուրդների բարեկամության կարգախոսը։ Այսօր ինչ-որ սարսափելի բան է կատարվում»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց Խոսրոևը։

Նա նշեց, որ Մոսկվայում նաև ասորիների մեծ համայնք է ապրում։

«Ժողովուրդների բարեկամությունից վեհ ոչինչ չկա։ Ժողովուրդների բարեկամությունն ինձ հիշեցնում է այն, որ մարդու գաղափարից վեհ ոչինչ չկա»,- ավելացրեց Խոսրոևը։

Նա ընդգծեց, որ հայկական իշխանությունները պարտավորված են Մոսկվայի հետ քննարկել այդ հարցը։

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն իր հերթին կատարվածը սադրանք և աղետ որակեց։

«Սարսափելի է։ Սա սադրանք է, բայց այդ սադրանքը, ակնհայտ է, հասունացել է, և մենք շատ ենք ցավում, որ նման իրադարձություններն ընդհանրապես կատարվեցին»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին ասաց Վարժապետյանը։

Ըստ նրա, Ռուսաստանը միշտ մեծ երկիր է եղել, բայց այդ իրադարձությունները Ռուսաստանի պատմության սև գիծ են անցել։

Միաժամանակ Վարժապետյանը նշեց, որ պետք է ռուս երիտասարդության մեջ ազգային փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականության զգացում սերմանել։

«Պետք է ապագայում նույնպես խոսել հույսի, համատեղ կյանքի, համատեղ պատմության մասին և վերադառնալ նրան, որ ոչ մի ժողովուրդ ինքնուրույն չի կարող գոյատևել»,- ընդգծեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։