478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է հանդիպել խորհրդարանի կողմից նշանակված ՀՌԱՀ անդամների հետ
18:43
17 Դեկտեմբերի 2010

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է հանդիպել խորհրդարանի կողմից նշանակված՝ Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներին, ուրբաթ խորհրդարանի նիստում հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Թվային հեռարձակման հաճախականությունների տրամադրման մրցույթի՝  հինգշաբթի ամփոփված արդյունքներով՝ ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերությունն ու «ԱԼՄ» հեռուստաալիքը թվային հեռարձակման արտոնագիր չստացան: Նույն հաճախականության համար մղվող պայքարում «ԱԼՄ»-ն երկու միավորով զիջեց «Երևան» հեռուստաընկերությանը, որը 40 միավոր հավաքեց:

«Մենք հանդես կգանք խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու և Հանձնաժողովի անդամներին հրավիրելու առաջարկով, որպեսզի լսենք այն դիրքորոշումն ու որոշումները, որոնցով նրանք առաջնորդվում էին «Ա1+» հեռուստաալիքին արտոնագրի տրամադրման մերժման հարցում»,- ասաց Ալավերդյանը:

Նրա խոսքերով, նախապես ընկերությունից մրցութային փաթեթներ ստանալով և դրանց հավաստիության վերաբերյալ կասկածներ ունենալով՝ հանձնաժողովի անդամները կարող են հրավիրել ընկերությունը մեկնաբանություններ ստանալու և փաստաթղթերի ստուգման համար:

Ինչպես նշեց պատգամավորը, եթե հանձնաժողովի անդամներն այդ փաստաթղթերի կեղծման կասկածներ ունեին, ապա նրանք պետք է պարզեին դա մրցույթի արդյունքների ամփոփումից առաջ քաղաքակիրթ երկխոսության, ոչ թե սկանդալի միջոցով, որով նշանավորվեց մրցույթի արդյունքների հրապարակումը:

«Խորհրդարանը վերահսկիչ գործառույթներ ունի իր կողմից նշանակված անդամների նկատմամբ և պետք է լրջորեն մոտենա այս հարցին ու կատարի վերահսկողության իր լիազորությունները»,- ասաց Ալավերդյանը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի և Ազգային Ժողովի կանոնակարգի համաձայն, Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի անդամների կեսը մրցութային սկզբունքով՝ վեց տարի ժամկետով, ընտրվում է խորհրդարանի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հայաստանի Նախագահի կողմից:

Օրենքին համապատասխան, Հայաստանի խորհրդարանը 2009 թվականի դեկտեմբերի 9-ին որպես հանձնաժողովի անդամներ ընտրել է Կորյուն Առաքելյանին, Հայկ Քոթանյանին, Արմեն Մկրտչյանին, Արամ Մելքոնյանին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: