483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հանցավորության մակարդակը 11 ամիսների ընթացքում աճել է 8,8 տոկոսով. Ոստիկանություն
17:23
17 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 11 ամիսների ընթացքում արձանագրված հանցագործությունների թիվն աճել է 8,8 տոկոսով և կազմել է 12914, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11862-ի դիմաց, ուրբաթ լրագրողներին հայտնեց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

«Դրան զուգընթաց աճել է նաև հանցավորության գործակիցը՝ 100 հազար մարդուն բաժին է ընկնում 433 հանցագործություն, ինչը 34 դեպքով ավելի է 2009 թվականի նույն ցուցանիշից»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա, հանցավորության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Երևանում 613 գործակցով, այնուհետև Լոռու մարզում՝ 436, իսկ ամենացածր մակարդակը Գեղարքունիքի մարզում է՝ 263:

Ինչպես նշեց փոխոստիկանապետը, հանցավորության աճը պայմանավորված է հիմնականում նրանով, որ նշված ժամանակահատվածում շարունակվել է լատենտային հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների իրականացրած ակտիվ աշխատանքը, և կասեցվում եին հանցագործությունների չգրանցման դեպքերը:

Նա նաև փաստեց հատկապես ծանր հանցագործությունների աճը 63 դեպքով մինչև 340 դեպք, միևնույն ժամանակ 70 դեպքով նվազել են ծանր հանցագործությունները՝ հասնելով 4560-ի:

Միաժամանակ երկրում, ըստ նրա, նախորդ տարվա համեմատ 16 տոկոսով ավելացել են զենքի ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը՝ հունվար-նոյեմբերին կազմելով 429 դեպք: Ինչպես ասաց Պողոսյանը, միևնույն ժամանակ կտրուկ կրճատվել է զենքի օգտագործմամբ հանցագործությունների թիվը /57 դեպք նախորդ տարվա 92-ի փոխարեն/, ինչը կապված է ոստիկանության օպերատիվ աշխատանքի հետ ապօրինի պահվող զենքի առգրավմամբ և զենքի ինքնակամ հանձնման աշխատանքների կազմակերպմամբ:

«Ընդհանուր առմամբ ողջ երկրում արձանագրվել է զենքի հայտնաբերման և ինքնակամ հանձնման 967 դեպք»,- ասաց նա:

Պողոսյանը նշեց նաև, որ կրճատվել է անչափահասների շրջանում և խմբակային հանցագործությունների թիվը:

«Նշված ժամանակահատվածում հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 3 տոկոսով, քրեական հանցագործությունների բացահայտումն ավելացել է 2,6 տոկոսով, իսկ հատկապես ծանր հանցագործությունների թիվը՝ 0,4 տոկոսով»,- ասաց նա:

Մասնավորապես Պողոսյանն ընդգծեց, որ չնայած սպանությունների թվի աճին, հանցագործությունների բացահայտման աճ է նկատվում: Այսպես, սպանությունների 42 և մահափորձերի 25 դեպքերից բացահայտվել է ընդամենը 26 դեպք, իսկ 35-ը հետաքննության գործընթացում են:

«Աճել է նաև մասնավոր սեփականության դեմ հանցագործությունների բացահայտման մակարդակը, մասնավորապես, գողությունների բացահայտումն աճել է 70,6 տոկոսով՝ նախորդ տարվա 52 տոկոսի դիմաց, իսկ բնակարանային գողությունների բացահայտումն աճել է 9 տոկոսով»,- ասաց նա: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։