486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
«ԱԼՄ» հայկական հեռուստաալիքի ղեկավարությունը դատարան կդիմի՝ թվային հեռարձակման արտոնագրի մերժման կապակցությամբ
16:41
17 Դեկտեմբերի 2010

«ԱԼՄ» հայկական հեռուստաալիքի ղեկավարությունը մտադիր է դատարան դիմել, անգամ՝ Եվրադատարան՝ թվային հեռարձակման արտոնագիր տրամադրելու մերժման որոշումը բողոքարկելու նպատակով, ասաց ԱԼՄ հոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։

Թվային հեռարձակման հաճախականությունների տրամադրման մրցույթի՝  հինգշաբթի ամփոփված արդյունքներով՝ ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերությունն ու «ԱԼՄ» հեռուստաալիքը թվային հեռարձակման արտոնագիր չստացան: Նույն հաճախականության համար մղվող պայքարում «ԱԼՄ»-ն երկու միավորով զիջեց «Երևան» հեռուստաընկերությանը, որը 40 միավոր հավաքեց:

«Ես դատարան եմ դիմելու, անգամ՝ Եվրադատարան, քանի որ չեմ կարող չպայքարել։ Մարդիկ կհարցնեն, թե ինչու դա չեմ անում։ Ես իմ ռուս ընկերներին եմ դիմել։ Նրանք խոստացել են օգնել ինձ մի քանի միլիոն դոլարի միջոցներով, և ես ինչ-որ մարզային հեռուստաընկերության փայատեր կդառնամ, որպեսզի լիարժեք եթեր ունենամ և հաճույք չպատճառեմ այն մարդկանց, ովքեր ցանկանում էին արգելել ազատ խոսքը և փակել բերանս»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կարապետյանը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք անհաջող չեն լինի նման քայլերը, լրատվական հոլդինգի ղեկավարը նշեց, որ ծայրահեղ դեպքում, նա կդիտարկի ինտերնետ հեռուստատեսության անցնելու հարցը։

Միաժամանակ Կարապետյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մերժման որոշումը «ծիծաղելու աստիճան անարդար» է որակել։

Ըստ նրա, հեռուստաալիքին մերժելը ոչ այլ ինչ է, քան ՀՌԱՀ-ին «վերևից» եկած հրաման՝ ընտրությունների ժամանակահատվածում ազատ և անկողմնակալ աշխատաոճի պատճառով։

Լրատվական հոլդինգի ղեկավարն ընդգծեց, որ ինքը հաճախականության հարցում իր հակառակորդ «Երևան» հեռուստաալիքի դեմ ոչինչ չունի, սակայն ըստ նրա, «Երևան»-ը զիջում էր «ԱԼՄ»-ին մրցութային փաթեթի բոլոր պարամետրերով։

Մասնավորապես Կարապետյանն ընդգծեց ֆինանսական, տեխնիկական, կոնտենտային ասպեկտները։ Միաժամանակ նա ավելացրեց, որ եթե «Երևան»-ի հաստիքացուցակում 42 մարդ է հաշվառվում, ապա «ԱԼՄ»-ն 83 աշխատակից ունի, ովքեր հեռուստատեսությունում աշխատելու տասնամյա ստաժ ունեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: