482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են «Արևելյան գործընկերության» շրջանակներում իրականացվող համագործակցության ծրագրերում
15:03
17 Դեկտեմբերի 2010

Հայաստանի մարզերի երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության նախագծերում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը,

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևը «Արմեդիա» ՏՎԳ-ի և «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի հետ համատեղ, Եվրախորհրդի Երիտասարդության և Սպորտի խորհրդի համաֆինանսավորմամբ կազմակերպել էր թրեյնինգ-կուրս՝ «Քայլ առաջ. Եվրոպական հարևանության քաղաքականությունից դեպի արևելյան գործընկերություն: Երիտասարդության դերը կայուն և ժողովրդավարական հասարակություն կերտելու գործում խաղաղ երկխոսության միջոցով» թեմայով:

Ինչպես տեղեկացրեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի անդամ, ծրագրի համակարգող Տիգրան Քերյանը, հնգօրյա թրեյնինգներին, որոնց շրջանակներում անցկացվել են դասընթացներ, քննարկումներ, բանավեճեր, կարծիքի փոխանակումներ, մասնակցել է Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների 23 ներկայացուցիչ, որոնք ընտրվել են 160 թեկնածուներից:

«Կարևոր է ծրագրի ռեգիոնալ ասպեկտը, ամեն մարզ ունի իր առանձնահատկությունները, ավանդույթները, աշխարհագրական, սոցիալական և քաղաքական տարբերությունները... Այս հինգ օրերի ընթացքում ինչպես դասախոսությունների, այնպես էլ վարչությունների միջոցով երիտասարդներն ամիջական մթնոլորտում լիարժեք գիտելիքներ են ստացել, և կարևոր է հետագա համագործակցությունը Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միջև», - ասաց Քերյանը:

Նրա խոսքերով՝ ծրագիրը թվով երրորդն է, և հաջորդ տարի նոր ծրագիր կիրագործվի, որի հիմնական նպատակն է կապեր հաստատել երիտասարդական կազմակերպությունների միջև «Արևելյան գործընկերության» ծրագրերի իրագործման համար:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի երիտասարդական թևի համանախագահ Լիանա Ներսիսյանն իր հերթին ավելացրեց, որ ծրագրի իրագործումից առաջ ուսումնասիրություն է անցկացվել, որի արդյունքները ցույց տվեցին, որ «Արևելյան գործընկերության» մասին երիտասարդների իրազեկվածության աստիճանը շատ ցածր է:

«Տեղեկատվության վակուում կա, և մենք փորձեցինք երիտասարդներին փոխանցել բավականին լուրջ գիտելիքներ «Արևելյան գործընկերության» մասին և ակնկալում ենք, որ դա մեծ արդյունք կտա, և ողջ տեղեկատվությունը կտարածվի մարզերում», - նշեց նա:

Ներսիսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի իրենք ծրագրում են իրականացնել հայ-վրացական երիտասարդական ծրագիր, որն ուղղված է տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը:

Կարինե Դանիելյանն իր հերթին նշեց այն բանի կարևորությունը, որ իրականացվող աշխատանքները չկրեն իմիտացիոն բնույթ: «Երկրի մոտիվացիան պետք է ավելանա, որպեսզի այն շահագրգռված լինի, այլ ոչ թե հետևի դիրեկտիվաներին: Նոր ծրագիրը շատ լավն է, և եթե այն իսկապես ընդունվի, ապա Հայաստանի համար մեծ օգուտ կբերի», - ասաց նա:

Դանիելյանը տեղեկացրեց, որ Բեռլինում կայացած «Արևելյան գործընկերության» ազգային պլատֆորմի երկրորդ համաժողովի ընթացքում այդ հարցը բարձրացվել է: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև պլատֆորմի գործունեությանը վերաբերող հարցեր, նրա թերություններն ու հնարավոր զարգացումները:

«Արևելյան գործընկերությունը» Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ-ի համագործակցության լայնածավալ ծրագիր է, որն այսօր ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն ծրագրերից է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: