477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը կստանձնի պաշտոնը ընտրություններից հետո օրացուցային երրորդ օրը
14:44
17 Դեկտեմբերի 2010

Երևանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կստանձնի պաշտոնը երդմակալությունից հետո օրացուցային երրորդ օրը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Կարապետյանը ուրբաթ Երևանի Ավագանու խորհրդի կողմից Երևանի քաղաքապետ է ընտրվել:

Նախօրեին երեկոյան Կարապետյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ իր և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո:

Նոր քաղաքապետը ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կներկայացնի մայրաքաղաքի զարգացման ծրագիրը:

«Մոր ժամանակներս ես կներկայացնեմ քաղաքի զարգացման հայեցակարգը, որը կլինի բաց և թափանցիկ: Այն կքննարկվի հասարակության և շահագրգիռ կողմերի հետ», - ասաց Կարապետյանը:

Քաղաքապետը համոզմունք հայտնեց, որ նրան կհաջողվի կառավարության նոր կուլտուրա ներդնել:

Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գործունեությունը բավականին հաջող է համարում և մտադիր է շարունակել Բեգլարյանի կողմից սկսած ծրագրերը:

«Ես չէի սպասում, որ իմ թեկնածությունը կառաջադրվի այս պաշտոնում: Ես շնորհակալ եմ հանրապետության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարին բարձր վստահության համար», - նշեց նոր քաղաքապետը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: