486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունում իրականացվող տեղափոխությունները չեն հանգեցնի տնտեսական առաջընթացի. Դաշնակցություն
13:18
17 Դեկտեմբերի 2010

Հայաստանի կառավարությունում իրականացվող հասարակ տեղափոխությունները երկրի տնտեսական զարգացման մեջ զգալի տեղաշարժերի չեն հանգեցնի, կարծում է Դաշնակցության խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Մենք կառավարությունից պարզապես տեղափոխություններ չենք ակնկալում, այլ առաջին հերթին ակնկալում ենք ծրագրերի վերանայում, գաղափարախոսության փոփոխություն... Այս ամենի վրա պետք է կառուցվի քաղաքականությունը, այլ ոչ թե մասնագետների տեղափոխման վրա... Ինչ էլ լինի, նրանք խելացի են և լավ պատրաստված, հնարավոր չէ կառավարությունում հասարակ տեղափոխություններով հասնել տնտեսական իրավիճակի փոփոխության», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը:

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ է առաջարկել: Մասնավորապես, Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի թեկնածությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Ներսես Երիցյանի փոխարեն կզբաղեցնի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: ՀՀ ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Պատգամավորն ափսոսանքով նշեց, որ «կառավարման համակարգում շարունակում է տիրել բանկային համակարգի ոգին, այն դեպքում երբ կյանքը ցույց է տվել, որ դա լավ բանի չի բերում»:

Նրա խոսքերով՝ բանկային գաղափարախոսությունը չի համապատասխանում տնտեսական զարգացման գաղափարախոսությանը, քանի որ բանկի կառավարիչը նպատակաուղղված է համակարգի համար առավելագույն շահույթի ապահովմանը, այն դեպքում երբ տնտեսագետի նպատակն է առավելագույն շահույթ ապահովել տնտեսության համար:

Ինչպես կարծում է Մինասյանը, առաջին հերթին հարկավոր է փոխել գաղափարախոսության համակարգը կադրային հարցերում:

«Կցանկանայի սխալվել, սակայն քիչ է այն բանի հույսն ու հավանականությունը, որ մենք ներգրավում ենք այն կառավարիչներին, ովքեր հստակ պատկերացնում են տնտեսության հիմնական մարտահրավերները և այն, թե ինչպես պետք է զարգացնել մեր տնտեսությունը», - ասաց խորհրդարանականը:

Խոսելով Երևանի քաղաքապետի պաշտոնում ՀայՌուսգազարդ ընկերության գլխավոր տնօրենի թեկնածության մասին՝ Մինասյանը նշեց, որ գիտի, որ Կարեն Կարապետյանը շատ լավ մենեջեր է, ժամանակակից կառավարիչ, սակայն ծանոթ չէ նրան որպես քաղաքական գործչի:

«Սակայն որպես մենեջեր նա շատ լավ պրոֆեսիոնալ է, և նման պրոֆեսիոնալներ ավելի շատ պետք են տնտեսությունում», - ասաց պատգամավորը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։