486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Իսպանիան պատրաստ է ամրապնդել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ. Իսպանիայի արտգործնախարար
12:34
17 Դեկտեմբերի 2010

Իսպանիան պատրաստ է ամրապնդել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ, նախօրեին Մադրիդում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Իսպանիայի  արտաքին գործերի  նախարար Տրինիդադ Խիմենեսը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: 

«Իսպանիան պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը ամրապնդելու և խորացնելու համար»,- ասաց Խիմենեսը:

Իսպանիայի արտգործնախարարն ընդունել է Հայաստան այցելելու Նալբանդյանի հրավերը՝ նշելով, որ կայցելի Երևան 2011 թ.-ի առաջին կեսին:

Նալբանդյանն իր հերթին նշել է, որ հայ-իսպանական հարաբերություններն ունեն դարերի պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով և փոխադարձ բարեկամության դրսևորումներով:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ իր այցելության հիմնական նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, որոնք ունեն չօգտագործված մեծ ներուժ:

«Այս տարի Մադրիդում ՀՀ դեսպանության հիմնումը Իսպանիայի հետ հարաբերությունների ամրապնդման և խորացման  Հայաստանի ցանկության վկայությունն է»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Իսպանիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտել են երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը, քաղաքական երկխոսության  ակտիվացման անհրաժեշտությունը:

«Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարարներ Նալբանդյանն ու Խիմենեսը քննարկել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Բացի այդ, զրուցակիցներն անդրադարձել են մշակույթի և տուրիզմի բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորություններին: 

Երկկողմ հարաբերությունները խթանելու նպատակով նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համար` մշակել մի շարք համաձայնագրեր, մասնավորապես ներդրումների խրախուսման ու պաշտպանության ևտնտեսական ոլորտի այլ փաստաթղթեր:

Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների, հայ-իսպանական գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունը:

«Նախարարները համակարծիք էին, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթերի առկայությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել Օդային հաղորդակցության մասին համաձայնագիր և քաջալերել երկու երկրների ավիափոխադրողներին օդային կապ հաստատելու ուղղությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ:

Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց Իսպանիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: 

Հանդիպմանը քննարկվել են հայ-իսպանական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տարածաշրջանային և միջազզային հարցերի շուրջ:

Իսպանացի պատգամավորները բարձր են գնահատել Մադրիդում դեսպանություն հիմնելու Հայաստանի իշխանությունների որոշումը` նշելով, որ այն լուրջ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար:

Երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելել է Մադրիդում ՀՀ դեսպանություն, ուր հանդիպել է իսպանահայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և պատասխանել իսպանահայերի բազմաթիվ հարցերի: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: