486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի նոր քաղաքապետը կընտրվի առաջիկա մեկ ժամվա ընթացքում
11:50
17 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի նոր քաղաքապետը կընտրվի Երևանի Ավագանու խորհրդի անդամների կողմից առաջիկա մեկ ժամվա ընթացքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ իր և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո:

Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գլխավորող Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Ավագանու խորհրդի այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանը հիշեցրել է, որ Կարապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին որոշում ընդունվել է նախօրեին ՀՀԿ խորհրդի կողմից:

«Երևանի քաղաքապետը պետք է ունենա կառավարման փորձ, կազմակերպչական հմտություններ, տեսական և պրակտիկ գիտելիքների հարուստ պաշար, բարի համբավ և բարոյական որակներ», - ասել է Դումանյանը:

Նա ավելացրեց, որ Կարապետյանը համապատասխանում է այդ բոլոր չափանիշերին, և նրան առաջադրելու մասին որոշումը միաձայն է եղել:

Դումանյանը խնդրեց նաև մյուս խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» անդամներին քվեարկել առաջադրված թեկնածուի օգտին:

Իր հերթին Կարապետյանը նշեց, որ այժմ Երևանը ժամանակակից և հարմարավետ քաղաք դարձնելու շատ լավ հնարավորություն կա:

«Մենք բոլորս միասին պետք է փորձենք ժամանակակից մունիցիպալ մենեջմենթի նոր համակարգ, մայրաքաղաքը կառավարելու նոր մշակույթ ստեղծել»,- ասաց քաղաքապետի թեկնածուն: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։