486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ. փոխվարչապետ
19:45
16 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ ավանդաբար ձևավորված բարեկամական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ, ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը եգիպտացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Գևորգյանի խոսքերով՝ Եգիպտոսի հետ տնտեսական գործակցության մակարդակը զիջում է բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական երկխոսությանը: Միաժամանակ նա ավելացրել է, որ քայլեր են ձեռնարկվում առևտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ:

Գևորգյանը տեղեկացրել է, որ այս նպատակով գալիք տարվա առաջին կեսին նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում, որի ընթացքում կամփոփվեն մինչև այժմ գործակցության արդյունքները և կնախանշվեն փոխգործակցության նոր հեռանկարները, կներկայացվեն Հայաստանում վերջին տարիներին ձևավորված տնտեսական ու ներդրումային հնարավորությունները:

Ներկայացնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները` փոխվարչապետը երկկողմ փոխգործակցության համար հեռանկարային է համարել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության ոլորտները:

Նա նշել է, որ տնտեսական կապերի խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը կարող են նաև նպաստել գործարարների միջև տարբեր ձևաչափերով ուղիղ շփումները, և հայկական կողմը պատրաստ է նման հնարավորություններ ստեղծել:

Գևորգյանն ուրախալի համարեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը նաև լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են, և հույս հայտնեց, որ այցի ընթացքում նրանց կհաջողվի բացահայտել Հայաստանն ու տպավորությունները փոխանցել Եգիպտոսի բարեկամ ժողովրդին:

Տնտեսական կապերի խորացման հարցում փոխվարչապետը կարևորել է միմյանց տնտեսական հնարավորությունների մասին տեղեկացվածությունը և հույս է հայտնել, որ նաև լրագրողներն իրենց հրապարակումներով կնպաստեն դրան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։