482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մտադիր է վերականգնել կինոդիտումները երկրի մարզերում
18:33
16 Դեկտեմբերի 2010

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մտադիր է երկրի մարզերում վերականգնել կինոդիտումների կենտրոնները,  հինգշաբթի լրագրողներին ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

«Մենք մարզպետների հետ համագործակցությամբ մտադիր ենք մարզկենտրոններում կամ այլ քաղաքներում ստեղծել մշտական կինոդիտումների համար նախատեսված կենտրոններ: Եթե այդ վայրերում կինոդահլիճները համալրված լինեն սարքավորումներով, ապա մենք կկարողանանք կազմակերպել հայկական ֆիլմերի պարբերական դիտումներ», - ասաց Գևորգյանը:

Տնօրենը նշեց, որ կինոկենտրոնը մտադիր է նման միջոցառումներ կազմակերպել նաև Երևանի համայնքներում: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մայրաքաղաքի համայնքներում հնարավոր կլինի ֆիլմերի դիտումներ կազմակերպել բաց երկնքի տակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ նման դիտումներն ավելի ռացիոնալ ու արդյունավետ են», - ասաց նա:

Ինչպես կարծում է Գևորգյանը, այդ միջոցառումները կնպաստեն հաջորդ տարի հայկական ֆիլմերի «Կինոաշուն» փառատոնի ավելի հաջող անցկացմանը:

«Այս տարի փառատոնը հաջող է անցել, այս մասին վկայում է նախագծում մասնակցած մարդկանց մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն, որ 30 հազար մարդ այցելել է կայք՝ ֆիլմերի դիտումների ժամանակացույցին ծանոթանալու համար: Այս ամենը խոսում է այն մասին, որ հարկավոր է շարունակական դարձնել փառատոնը, ընդ որում նոր ձևաչափով՝ ընդլայնելով նրա շրջանակներն ու կինոդահլիճների ցանցը», - ասաց նա:

Նա նշեց, որ «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում 2011 թ.-ին կկազմակերպվեն այնպիսի կինոգործիչների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպիսիք են Դմիտրի Կեսայանցը, Էդմոնդ Քյոսայանը, Ռոման Բալայանը, ինչպես նաև լույս կտեսնի Կեսայանցի հոբելյանին նվիրված գիրք:

Ինչպես ընդգծեց Գևորգյանը, այս միջոցառումների հիմնական նպատակն է հայկական կինոն ավելի մոտ դարձնել հանդիսատեսին և փորձել նրա օգնությամբ փոխել մարդկանց աշխարհայացքը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: