484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը մոտ 700 հազար դոլար կստանա 2011 թվականին որպես աջակցություն
17:55
16 Դեկտեմբերի 2010

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2011 թվականի պետբյուջեի շրջանակներում մոտ  250 մլն դրամ (694 հազ. ԱՄՆ դոլար) կստանա կինեմատոգրաֆի աջակցության ծրագրի իրականացման նպատակով, հինգշաբթի լրագրողներին ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

«Նշված գումարն ամբողջովին կուղղվի ֆիլմերի նկարահանումների օժանդակությանը, քանի որ Ազգային կինոկենտրոնն իր ծախսերի համար տարեկան առանձին ֆինանսավորում է ստանում պետությունից 95 մլն դրամի չափով (ավելի քան 260 հազար դրամ)»,- ասաց Գևորգյանը։

Կինոկենտրոնի տնօրենը նշեց, որ Ազգային կինոկենտրոնը կինոֆիլմերի օժանդակության ծրագրին մասնակցելու արդեն 10 սցենար է ստացել, և դեկտեմբերի 22-ին կինոկենտրոնի փորձագիտական խորհուրդը չորս կինոֆիլմ է ընտրել, որոնք նույնպես կընդգրկվեն 2011 թվականի ծրագրում, և կորոշվի դրանց ֆինանսավորման չափը։

Միաժամանակ նա հայտնեց, որ 2010 թվականին ֆիլմերի օժանդակության ծրագրում ընդգրկվել է 12 ֆիլմ, որոնց մի մասի նկարահանումներն արդեն ավարտվել են, մյուս մասը, որը ֆինանսավորում է ստացել, կնկարահանվի 2011 թվականին («Ալավերդի», «Կեչի») և ևս չորս ֆիլմեր՝ «Անվերջ վերադարձ», «Իմ խեղճ, սիրելի մայրիկ», «Ներում», «Խաղաղություն», ֆինանսական աջակցություն կստանան հաջորդ տարի։  

Գևորգյանն ընդգծեց, որ կինոկենտրոնը միայն մասամբ է օժանդակում ֆիլմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անվճար պրոդյուսերական ծառայություններ է տրամադրում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։