481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխող կուսակցության խորհուրդը հնարավոր է քաղաքական կյանքի որոշ փոփոխություններ քննարկի. խմբակցության ղեկավար
15:56
16 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը հնարավոր է հինգշաբթի օրը կայանալիք նիստում քննարկի ոչ միայն Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը, այլ նաև քաղաքական կյանքի այլ փոփոխություններ, լրագրողներին ասաց ՀՀԿ նախագահի տեղակալ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Պատասխանելով այն հարցին, հնարավո՞ր են, արդյոք, նոր հրաժարականներ Հայաստանում մինչև տարեվերջ, Սահակյանը չբացառեց, որ նիստում «կարող են քննարկվել հնարավոր փոփոխությունները»։

Միաժամանակ Սահակյանը չասաց, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը՝ ավելացնելով, որ խորհրդարանում որևէ տեղաշարժի հարց չի քննարկվում և չհաստատեց խոսնակի հրաժարականի մասին լուրերը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չհնչեցրեց նաև Երևանի քաղաքապետի հնարավոր թեկնածուի անունը՝ նշելով, որ իր կողմից ցանկացած գնահատական կարող է շահարկումների առիթ տալ։

Ուրբաթ օրը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ քաղաքապետի պաշտոնի համար կուսակցությունը երկու թեկնածություն է քննարկում՝ «ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի և գործող փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի թեկնածությունները։

Սահակյանն ընդգծեց, որ քաղաքապետի ընտրության կապակցությամբ խմորումներ լինել չեն կարող, քանի որ կուսակցությունը շատ հավասարակշռված որոշում է ընդունում և դրանից հետո դառնում է այդ որոշման «գերին»՝ բառի լավ իմաստով։

Նա նշեց նաև, որ քաղաքապետի պաշտոնի նոր թեկնածություններ խորհրդի նիստի ընթացքում դժվար թե լինեն։

Միաժամանակ խմբակցության ղեկավարը հայտնեց, որ նախկին քաղաքապետը շարունակում է կուսակցության Գործադիր կոմիտեի և Խորհրդի անդամ մնալ։ Ըստ նրա՝ կուսակցությունը գնահատում է նրա գործունեությունը քաղաքապետի պաշտոնում, և այդ գործունեության ընթացքում մեկնարկած ծրագրերը կարող են արդյունավետ շարունակվել։

Երևանի քաղաքապետի հրաժարականի որոշումը Սահակյանը «նուրբ» անվանեց՝ հավելելով, որ կուսակցությունը ողջունում է այդ քայլը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: