481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը մի շարք օրինագծեր հանել է խորհրդարանի արտահերթ օրակարգից
13:44
16 Դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է մի քանի օրինագծեր հանել հայկական խորհրդարանի նիստի արտահերթ օրակարգից,  հինգշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ ասաց խոսնակ Հովիկ Աբրահամյանը։

Շաբաթվա սկզբին Հայաստանում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ նիստը, որի ընթացքում պատգամավորների քննարկմանն են ներկայացվել 35 օրենսդրական փաթեթներ (ընդհանուր առմամբ 140 օրենք)։ Այդ կապակցությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անընդունելի է անվանել խորհրդարանի արտահերթ նիստի Նոր տարվա նախաշեմի գումարումը, քանի որ ժամանակի սղության պատճառով պատգամավորները չեն կարողանա քննել  ներկայացված օրինագծերի էությունն ու իրենց առաջարկներն առաջ քաշել։ Նրա հայտարարության համաձայն, այդ կապակցությամբ Դաշնակցությունը չի մասնակցի արտահերթ նստաշրջանի քննարկումներին և քվեարկություններին։

«Կառավարությունն առաջարկել է երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Աուդիտորական գործունեության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրինագծերը, ինչպես նաև առաջին ընթերցմամբ ներկայացված «Ընդերքների մասին», «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» օրինագծերը, Քաղաքական օրենսգրքի փոփոխությունները»,- ասաց Աբրահամյանը։

Ինչպես նշեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խմբակցությունն անհրաժեշտ է համարում նաև խորհրդարանի քննարկումից հանել ևս մի քանի օրինագիծ, որոնք առանցքային դեր են խաղում և պետք է քննարկվեն առավել լուրջ ձևաչափում։ Մասնավորապես, նա նշեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրինագիծը, և «Լեզվի մասին», «Հանրակրթության մասին» օրինագծերը։

«Եթե կառավարությունը չի համաձայնի օրակարգից հանել այդ օրինագծերը, ապա մենք պայքարի այլ մեթոդների կանցնենք»,- ասաց Սաֆարյանը՝ չհստակեցնելով, թե ինչ մեթոդների մասին է խոսքը։

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, մի շարք օրինագծերը հետ կանչելը մեծ նվաճում է։ «Սակայն անհրաժեշտ է գնահատել որքան է դա համապատասխանում մեր շահերին»,- ասաց Հովհաննիսյանը և 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց։

Հայկական խորհրդարանի կանոնակարգի համաձայն, խմբակցությունից յուրաքանչյուրը կարող է 20 րոպեանոց ընդմիջում վերցնել քվեարկությունից առաջ՝ դրա համար անհրաժեշտ քննարկումներ անցկացնելու համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: