482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետի պաշտոնին են հավակնում «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանն ու փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը [Տարբերակ 2]
13:04
16 Դեկտեմբերի 2010

Երևանի քաղաքապետի պաշտոնին են հավակնում «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանն ու փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

«ՀՀԿ խորհուրդն այսօր երեկոյան վերջնական կկողմնորոշվի քաղաքապետի թեկնածուի հարցում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն հզոր կադրային բազա ունի և ընտրություն կատարելը շատ դժվար է եղել» Նա նշեց, որ թեկնածուի ընտրության որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով աշխատանքների նախատեսված ծավալն ու որոշակի գործառույթների կատարման անհրաժեշտությունը:

Նոր քաղաքապետի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 17-ին:

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի հետ տեղի ունեցած աղմկահարույց պատմությունից հետո:

Կարեն Կարապետյանի գլխավորած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Ընկերությունը հանրապետության խոշոր հարկատուներից է:  

Կարապետյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 2010թ.-ին տնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել։ Դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է «Արմէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, աշխատել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնում, 2001թ.-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահն ու գլխավոր տնօրեն է։

Տարոն Մարգարյանը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի (2007թ.-ին մահացած) որդին է։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

2007թ.-ի հուլիսից աշխատում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում, Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար է եղել: Տարոն Մարգարյանի աշխատանքի ժամանակահատվածում Ավանը երկու տարի շարունակ ՀՀ լավագույն համայնքն է ճանաչվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: