486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Freedom House-ը հայկական իշխանություններին կոչ է անում արտոնագիր տրամադրել «А1+» հեռուստաընկերությանը. թերթ
12:10
16 Դեկտեմբերի 2010

«Freedom House» հեղինակային միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ՀՀ կառավարությանը արտոնագիր տրամադրել «А1+» ընդդիմադիր հեռուստաընկերությանը, հինգշաբթի գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«А1+» հեռուստաընկերության հեռարձակման արտոնագիր հատկացնելու հարցը կքննարկվի մինչև դեկտեմբերի վերջը ՀՀ հեռուստա և ռադիոհեռարձակման ազգային հանձնաժողովի նիստի ժամանակ։

Հրատարակության համաձայն, կազմակերպության գլխավոր տնօրեն Դեյվիդ Կրամերը հայտնել է, որ արտոնագիր տրամադրելու 13-րդ մերժումն «անկախ մամուլի ջատագովներին հասցված ապտակ կլինի»։

Ըստ Կրամերի, «А1+»-ին արտոնագիր հատկացնելով, ՀՀ իշխանությունները կօգնեն երկրում ազատ և բազմակարծիք ԶԼՄ-ների կայացմանը։

«Freedom house»-ի Եվրասիայի գծով ծրագրերի գլխավոր մենեջեր Սեմ Փեթենն իր հերթին նշել է, որ նման որոշումներով ՀՀ իշխանությունները 2012թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ոչ միայն կկարողանան ցույց տալ իրենց իրական ցանկությունները, այլ նաև ուղղել սխալները, որոնք կատարել են երկու տարի առաջ։

 «Freedom house»-ի ազատ մամուլի ցուցիչի համաձայն, Հայաստանը ոչ ազատ երկրների թվում է գտնվում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։