477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գունար Վիգանդին
18:47
15 Դեկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն, ԵՄ բանակցային թիմի ղեկավար Գունար Վիգանդին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց Հայաստան - Եվրամիություն  հարաբերությունները և այդ համատեքստում` Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի  միջև կապերի զարգացումը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց այս տարվա հունիսին իր գլխավորած պատվիրակության այցը Եվրախորհրդարան` արդյունավետ համարելով անցկացված բանակցությունները, որոնք նպաստեցին եվրոպացի պատգամավորների մոտ ավելի օբյեկտիվ և ամբողջական պատկերացման ձևավորմանը Հայաստանի, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

ԱԺ նախագահը կարևոր համարեց նաև մի քանի օր առաջ Բրյուսելում կայացած` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստը` օբյեկտիվ համարելով դրա արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները դրսևորում են անհրաժեշտ քաղաքական կամք` մեր երկիրը տեսնելու եվրոպական ընտանիքում, և պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները:

Գունար Վիգանդը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ավելի շատ տեղեկացվել եւ ավելի լավ պատկերացում ստանալ Հայաստանի մասին: Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրենի գնահատմամբ` Արևելյան գործընկերության և Ասոցացման պայմանագրի կնքման շրջանակներում Հայաստան -Եվրամիություն հարաբերությունները դարձել են ավելի ակտիվ և գործնական: Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերով ` ակտիվ աշխատանքներ են ընթանում տնտեսական ինտեգրման, ազատ առեւտրի, քաղաքացիների տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ իրավական ակտերի ներդաշնակեցման ուղղություններով: Եվ այս առումով, ըստ ԵՄ բանակցային թիմի ղեկավարի, կարևորվում է օրենսդրական բարեփոխումները, որոնք պետք է համահունչ լինեն ԵՄ չափորոշիչներին և նորմերին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորելով հանդիպումը և աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն հայտնելով, առաջարկեց, որ Հայաստան այցելությունների ժամանակ Եվրամիության պաշտոնյաները հանդիպումներ ունենան և բանակցություններ վարեն նաեւ Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ:

Գունար Վիգանդը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների և, մասնավորապես, խորհրդարանի նախագահի պատրաստակամությունը` կատարել ստանձնած պարտավորությունները և ձևավորել համապատասխան օրենսդրական դաշտ:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: