484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմադիր թերթի խմբագրի անվտանգությունը լիովին ապահովված է. ՔԿՀ
17:40
15 Դեկտեմբերի 2010

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում լիովին ապահովված է «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը և նրան ոչինչ չի սպառնում, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Ըստ նրա, Փաշինյանի փաստաբանը ԶԼՄ-ներում իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել, որն ակնհայտ խեղաթյուրված փաստեր է պարունակում:

«Մասնավորապես փաստաբանի ներկայացրած տեղեկատվությունը պարունակում է  հակասական տեղեկություններ, որոնց համադրումը թույլ է տալիս հաստատել, որ դրա կազմողները զերծ չեն մնացել իրենց բուռն երևակայությունը որպես իրականություն ներկայացնելուց»,- ասաց Բաբայանը:

Մամուլի քարտուղարը նշեց, որ ըստ փաստաբանի հայտարարության, «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալի հետ հանդիպման ընթացքում խախտումներ են թույլ տրվել, որոնք իրականում հաստատության ներքին կանոնադրության պահանջների կատարում են համարվում, որոնց համաձայն, հանդիպման ընթացքում վարչության կողմից պարտադիր հսկողություն է սահմանված:

«Ինքը փաստաբանը նաև մատնանշում է հանդիպման ընթացքում օրինական վերահսկողությունը, քանի որ նշում է, որ փաստաբանի հետ հանդիպման ընթացքում ՔԿՀ աշխատակիցը գտնվել է բաց դռան մյուս կողմում, ինչով փաստացիորեն  ապահովվել է օրենքի կողմից նախատեսված տեսողական հսկողությունը: Սակայն դատապարտյալը ՔԿՀ կանոնադրության ներքին պահանջների կատարումը որպես խախտում է ներկայացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշեց Բաբայանը, ներկայացված տվյալներում դատապարտյալը «նաև տարօրինակ կարծիք է հայտնում, որ այդ կերպ նրան զրկել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունից»:

Ըստ մամուլի քարտուղարի, տարակուսանք է առաջացնում նաև այն փաստը, որ նման կարծիք է կիսում նաև դատապարտյալի շահերի պաշտպանը, ով իրավաբան է, այն դեպքում, որ նրանց խոսակցության համար ոչ մի խոչընդոտ չի եղել:

Բաբայանը նշեց, որ դատապարտյալը նաև «ևս մեկ ոչ լուրջ կարծիք է հայտնել, որի համաձայն նա զրկվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունների կատարման հնարավորությունից»:

«Պետք է նշել, որ օրենսդրության համաձայն, դատապարտյալն իրավունք չունի այդ աշխատանքով զբաղվել»,- ասաց Բաբայանը:

«Ինչ վերաբերում է դատապարտյալի հարազատների հետ նամակագրությանն ու զանգերին, ապա ինչպես մյուս դատապարտյալները, նա օգտվում է օրենսդրության մեջ ամրագրված իրավունքներից: Միաժամանակ ինքը դատապարտյալը նաև պարտավոր է հետևել օրենսդրությամբ իրեն ամրագրված  պարտականություններին»,- ավելացրեց նա:

«Եվս մեկ անգամ նշենք, որ չնայած Փաշինյանի համառությանը, սադրանքին և ապատեղեկատվության տարածման փորձին, ամեն դեպքում նրա անվտանգությունը ՔԿՀ-ում լիովին ապահովված է և նրան ոչինչ չի սպառնում: Բոլոր այն փորձերը, որոնք նպատակադրված են ՔԿՀ օրինական և հասարակ գործողությունների քաղաքականացմանն, ի սկզբանե ձախողման են դատապարտված»,- ասաց Բաբայանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: